Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե կամ ո:
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը: Հատվածը՝ Ավետիք Իսահակյանի ՙՙԵղնիկը՚՚ ստեղծագործության միջից է:
- Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները: Որսորդ — կենդանիներին թակարդ գցող, սպանող, խորունկ — ուշադիր, խորը, խորասույզ, անդուլ — անդադար, խարտյաշ — շիկահեր
- Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը: Երեկո — վերջալույս
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Օրինակ՝ հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ
անտառուտ- Անտառ (արմատ) +ուտ (ածանց), ածանցավոր
վերջալույս- Վերջ (արմատ) + լույս (արմատ), բարդ բառ
աշնանային- աշուն (արմատ) + ային (ածանց), ածանցավոր բառ
խորասույզ- խոր (արմատ) + սույզ (արմատ) բարդ բառ
անտառ- Ան (նախածանց) + տառ (արմատ), ածանցավոր բառ