- Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
- Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են ջրոլորտը:
- Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
Ջրի նյութերը ունեն իրենց մեջ լուծելու ունակություն և ջերմունակություն:
- Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ: Այն ջրերը, որոնց մեկ լիտրում կա ամենաշատը մեկ գրամ աղ, կոչվում են՝ քաղցրահամ։
- Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
Ջրի ջերմունակությունը, դա նրա ջերմությունը կլանելու և կուտակելու հատկությունն է: Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն:
- Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամանակ հետո շոգը մեղմում է: Ամառվա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝ շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որպես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճանով նվազել՝ մեղմացնելով շոգը: