- Անգի՛ր սովորիր Զահրատի (արևմտահայ բանաստեղծ) «Անուշապուր» բանաստեղծությունը:
Անուշապուր
Կաղանդ Պապա մը գար
Նվերներ բերեր
Տար տար չհատներ:
Ծառ մը բարձրանար
Թիզ թիզ -օրեօր-
Երկինք չհասներ
Ինչ որ կյանք կըսենք
Անուշապուր մը ըլլար-ուտեինք-
Կեր կեր- չհատներ:
Ածանցավոր – ճաշակել- ճաշ (արմատ) + ակել (ածանց)
- Բացատրի՛ր Կաղանդ, Կաղանդ Պապա, չհատնել, անուշապուր բառերը: Կաղանդ- Արևմտահայերեն՝ Նոր տարի, Կաղանդ պապա- Ձմեռ պապ, չհատնել-չվերջանալ, անուշապուր- Սուրբ Ծննդյան տոնին և Ամանորին պատրաստվող հայկական քաղցրավենիք:
- Համացանցից գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր անուշապուրի բաղադրատոմսը: Անուշապուր պատրաստելու համար անրաժեշտպարագաներն են՝ 500գ աշուրացու ցորեն, 250գ չամիչ, 250գ ծիրանաչիր, կես տուփ կարտոֆիլի օսլա, 1 գդալ վարդաջուր,1 կգ շաքարավազ, մի պտղունց աղ, վրան զարդարելու համար՝ դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ, մի քանի հատիկ պիստակ:
- Շատ լավ սովորի՛ր բառի կազմությունը, դիտի՛ր մուլտֆիլմը:
- Ըստ օրինակի գրի՛ր այս բառերի կազմությունը՝ արև, ընկերական, անխելք, վերջալույս, սեղան, ճաշասենյակ:
Օրինակ՝
պարզ-դաս,
ածանցավոր — դասարան — դաս(արմատ)+ արան(ածանց)
բարդ — դասընկեր — դաս(արմատ) + ընկեր(արմատ)
Պարզ- արև
Ածանցավոր – արևոտ- արև (արմատ) + ոտ (ածանց)
բարդ — արևմուտք — արև (արմատ) + մուտք(արմատ)
ածանցավոր — ընկերական — ընկեր (արմատ)+ ական(ածանց)
բարդ — գործընկեր — գործ (արմատ) + ընկեր(արմատ)
ածանցավոր — անխելք — խելք(արմատ)+ ան(ածանց)
բարդ — խելամիտ — խելք (արմատ) + միտք (արմատ)
բարդ — վերջալույս — վերջ (արմատ) + լույս (արմատ)
ածանցավոր — վերջնական — վերջ (արմատ)+ ական (ածանց)
ածանցավոր — լուսավոր — լույս (արմատ)+ ավոր (ածանց)
Պարզ- սեղան
Ածանցավոր – սեղանիկ- սեղան (արմատ) + իկ (ածանց)
բարդ — գրասեղան — գիր (արմատ) + սեղան (արմատ)
բարդ — ճաշասենյակ— ճաշ (արմատ) + սենյակ (արմատ)
Ածանցավոր – սենյակային- սենյակ (արմատ) + ային (ածանց)