Ինձ համար ամենաթանկ բանը մարդկությունն է..
Առանց մարդկության չէր լինի կյանք, աշխատանք, բնություն: Բոլոր աշխատատեղերը կլքվեին, և Երկիրը կկառավարեր բնությունը: Իհարկե, բնությանն էլ է պետք ջերմություն և խնամք, բայց այդ խնամքը բնությանը տալիս են մարդիկ, մարդկությունը:
Չէր լինի գազ, ջուր, համացանց, քանի որ չէին աշխատի կենտրոնները, ովքեր տալիս են մեզ այդ հաճույքները, առանց մարդկանց այդ կետերը աշխատել չեն կարողանա, ուղղակի կանջատվեն:
Ամբողջ աշխարհի տերերը կդառնան տարբեր կենդանիներ, միջատներ, վնասատուներ: Խանութներում առանց էլեկտրոնիկայի ( քանի որ դրա մասին էլ է հոգում մարդկությունը), չէին աշխատի սառցարաններն ու սառնարանները և մթերքը կամ կթթվեր, կամ կփչանար:
Այսպիսով, ինձ համար ամենաթանկ բանը մարդկությունն է…