- Նորից կարդա՛ Ավ. Իսահակյանի «Կյանքից թանկ բանը» առակը: Կարդացել եմ
- Գրի՛ր բոսոր, պարիկ, դալկահար, խորհել, ստրուկ բառերի հոմանիշները: Բոսոր — արնագույն, պարիկ — փերի, դալկահար — գունատ, խորհել — մտածել, ստրուկ — ծառա.
- «Առանց թռիչքի կյանքը գին չունի…» : Բացատրի՛ր այս նախադասությունը: Նախադասության իմաստը, ազատությունն է. այսինքն առանց ազատության կյանքը իմաստ չունի:
- Առակի միջից դո՛ւրս գրիր պարիկ բառի հոմանիշները(դրանք մի քանիսն են): հավերժահարս, առասպելական ոգի, նազելի ոգի, լուսեղեն ոգի:
- Գտի՛ր ստեղծագործության բանալի բառը (հիմնական ասելիքը մեկ բառով ներկայացրո՛ւ): Դա ազատությունն է:
- Դալկահար, թանկագին, անպատճառ, խնդագին, լուսեղեն, նազելի բառերը բաղադրիչների բաժանիր և նշի՛ր տեսակը ըստ կազմության:
Դալկահար-դալկ(դալուկ)+ա+հար-ածանցավոր
թանկագին-թանկ+ա+գին-բարդ բառ
անպատճառ-ան+պատճառ-ածանցավոր
խնդագին-խնդ(խինդ)+ա+գին-բարդ բառ
լուսեղեն-լուս(լույս)+եղեն-ածանցավոր
նազելի-նազ+ելի-ածանցավոր