
Ողջույն, սիրելի ընկերներ: Այսօր, մենք երկու 5-րդ դասարանցիներով ուղևորվեցինք դեպի Կոտայքի մարզ:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մենք ժամը 10:05 քայլքով ուղևորվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցի, հետո այնտեղից նստեցինք մեր դպրոցական ավտոբուսներից մեկը և ուղևորվեցինք Կոտայքի մարզ:
Հասնելուն պես՝ մենք կանգ առանք Եղվարդի՝ Դամբարան եկեղեցում: Կոչվում էր Դամբարան, քանի որ եկեղեցու բակում կային սրբերի բազմաթիվ շիրիմներ և խաչքարեր: Եկեղեցու բակում հանդիպեցինք նաև ամբարների, որոնց մեջ ժամանակին մարդիկ պահել են հաց, միս, կաթ, որպեսզի դժվար ժամանակներում սովամահ չլինեն: Ի դեպ նշեմ, որ եկեղեցու պատին՝ դեպի աջ, գտնվում էր մի արծվի կիսանդրի, բայց ցավոք, գլխի կեսը դարերի ընթացքում ավիրվել էր: Ի դեպ, եկեղեցին կառուցվել է 12-13-րդ դարաշրջանում: Եղվարդը իր անունը ստացել է այս լեգենդի շնորհիվ. ասում են, որ Նոյը, Տապանով ճամփորդելիս, հայտնաբերել է Եղվարդը և ասել «Եղիվարդ» — ինչը նշանակում է՝ «Սա կյանք է», բայց դարեր անց, այն արդեն վերանվանվել է Եղվարդ:


Մեզ եկեղեցում օրհնեց Տեր-Հայրը, հետո մենք ունեցանք փոքրիկ հանգիստ եկեղեցու գեղեցիկ, տերևաթափ ու գույնզգույն բակում:
Հանգստից հետո բոլորս ուղևորվեցինք դեպի ավտոբուս: Ապա Եղվարդից, ավտոբուսով ուղևորվեցինք Բջնու Բերդ: Բավականին ժամանակ անց, մենք արդեն գյուղում էինք: Պլանավորել էինք հաղթահարել Բերդի բարձունքը, և այդպես էլ արեցինք: Մոտավորապես 10-15 կմ քայլեցինք, և ահա հասանք Բերդ:
Այնտեղ, կարծես փոքրիկ տնակներ, տարբեր փոսեր կային՝ սպիտակ քարերով պատված: Մենք տեսանք ևս մի ամբար, չափերով ավելի մեծ, քան եկեղեցում հանդիպածը, նկարվեցինք, կրկին ունեցանք հանգիստ, ապա իջանք Բերդից, և վերադարձանք Երևան:
Ահա այսպիսին էր մեր հերթական, ուսումնական և հետաքրքիր արշավը:
