Չսպասված աշուն..

Առավոտյան ժամը 10:00-ին ես արթնացա: Մեզ մոտ ամառային արձակուրդներ էին: Նայելով պատուհանից՝ ես շշմեցի:

Այսօր հունիսի 25- ն էր, սովորական հինգշաբթի օր: Երեկ քնելուց առաջ դիտել էի վաղվա եղանակի տեսությունը, և այսօր պետք է լիներ արևոտ ու պարզ օր: Բայց, տեսածս պատկերը լրիվ այլ էր: Հակառակը, բակում կարծես նոյեմբեր լիներ: Երկինքը մթնած էր, անձրև էր: Դրսում բոլոր ծառերը դեղնել էին, իսկ գետնին կային կարմրաթուշ և նարնջագույն տերևներ: Զարմանքիս ուղղակի չափ ու սահման չկար: Մտքումս ասում էի, ա՜խր ամառ է…

Մտածեցի երազ է, և կսմթեցի ինքս ինձ, ապա սառը ջրով լվացվեցի: Դրանից հետո նորից նայեցի դուրս, բայց նույն առաջվա պատկերն էր: Հետո ես պառկեցի, փորձեցի հանգստանալ և հավաքել ուժերս: Պառկեցի և հանկարծ ականջիս հասան տարօրինակ ձայներ. Այնտեղ ասվում էր. «Շատ տարօրինակ է, չ՞է, որ ամռան կեսին, հանկածակի եղանակը փոխվեց: Ուղղակի այս տարին տարօրինակ է սկսվել և շարունակվում է տարօրինակ տեմպով: Ես գիտեմ, որ դու տանել չէս կարողանում աշունը, բայց ստիպված ես ապրել նրա հետ հավետ… բայց, ասեմ, որ դու կկարողանաս ազատել երկիրը թախծոտ նոյեմբերից, եթե գտնես աշխարհի որևէ անկյունում թաքնված փոքրիկ վզնոցը, որի վրան արևի նման մի պատկեր է, ապա կապես այն պարանոցիդ, որից հետո կվերադառնանք արևոտ ամառ..

Ես, շփոթված վեր թռա մահճակալից, և մտածեցի, որ սա վերջն է, և շուտով կխելագարվեմ, բայց նորից հիշեցի այն վզնոցի մասին, որի մասին ինձ ինչ – որ անհայտ մեկն ասել էր վայրկյաններ առաջ: Ես անգամ գաղափար չունեի՝ գոյություն ունի՞ արդյոք այդ վզնոցը թե՞ դա ուղղակի իմ երևակայությունն էր: Սթափվելուց հետո,  վեր կացա, հավաքեցի ճափորդական պայուսակս և ճանապարհ ընկա.. Այո, որոշել էի գտնել այդ վզնոցը և ամեն գնով վերադարձնել ամառը…

Ես դեռ իմ քաղաքում էի: Ստիպված էի ամբողջ գիշեր թափառել հորդ անձրևի տակ: Վաղ առավոտյան հասա ինձ անծանոթ վայրեր, և քանի որ տեղը անծանոթ էր, ամեն անկյուն ուսումնասիրեցի և ցավոք ոչինչ չգտա:

Ուշ երեկոյան հասա մի անտառ, ի դեպ այնտեղ եղանակը նույնպես աշնանային էր… Ընդանրապես, այս տարվա հունիսի 25-ին մռայլ աշուն էր ամբո՜ղջ երկրագնդում, ժամանակը կարծես դադարել էր շարժվել  և անընդհատ անձրև էր տեղում: Հասա անտառ, շատ գնացի թե քիչ, չգիտեմ, հանդիպեցի մի տան: Մարդկային շունչ այնտեղից չէր լսվում, բայց իհարկե իմ հետաքրքրությունը թույլ չտվեց, որ ես ուղղակի անցնեմ տան կողքով: Մտածեցի, որ միգուցե վզնոցը այնտեղ է թաքնված, ո՞վ գիտի, ավելի լավ է ստուգեմ: Ամեն մի անկյուն ուսումնասիրեցի, բայց ոչինչ չգտա: Հուսահատ ուզում էի դուրս գալ տնակից, երբ հանկարծ դռան մոտ նկատեցի մի վզնոց, արևի նշանով: Ուրախությանս ուղղակի չափ չկար, արագ վերցրեցի այն և կապեցի պարանոցիս: Վայրկյաններ անց ուժեղ քամի բարձրացավ, բայց շուտով դադարեց: Շողաց արևը, դադարեց անձրևը և կենդանիները դուրս եկան իրենց բներից:

Ուրախացած վերադարձա տուն: Վզնոցը գրպանումս էր, որպեսզի եթե տարիներ, ամիսներ կամ թեկուզ օրեր հետո, ամռանը պատահեն այդպիսի եղանակային անակնկալներ, ես միշտ կարողանամ հարթել դրանք՝ ոչ միայն ինձ, այլ նաև իմ երկրի համար…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s