- Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը: Անպայման:
- Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի անունը): Կարդում եմ Արտավազդ Եղյազարյանի «Վիշապաքարի Գաղտնիքը» պատմվածքը:
- Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Կոնկրետ հատված չունեմ, ինձ դեռևս դուր են գալիս բոլոր հատվածները:
- Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Նկարագիր գրքի մեջ չկար, բայց բնութագրել կարող եմ: Գրքի գլխավոր հերոսը՝ Վահագնը, շատ բարի, հետաքրքրասեր, բայց մի փոքր զայրացած տղա էր: Նրա ընկերը՝ Արեգը, հանգիստ, կյանքին թեթև նայող տղա էր, վիշապը՝ ի զարմանք, բարի էր:
- Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Ինձ շա՜ատ է դուր գալիս ստեղծագործությունը, և մեծ հաճույքով շարունակում եմ ընթերցումս:
- Գովազդի՛ր կարդացածդ գիրքը: Եթե հետաքրքրվում եք վիշապներով և իրենց ուսումնասիրությամբ, ապա այս գիրքը հենց Ձեզ համար է: Այստեղ կգտնեք զանազան վիշապների, կտեսնեք թե ինչպե՞ս են գլխավոր հերոսը ու վիշապը ծանոթանում և կշարունակեք ընթերցումը: Հավատացնում եմ, չէք փոշմանի, անպայման կկարդաք:
- Այս ամենը…,իհարկե, տեղադրի՛ր բլոգումդ: Տեղադրեցի