Ողջույն, սիրելի ընկերներ: Այսօր, որպես մայրենի առարկայի տնային առաջադրանք, կարդացի լեզվաբանական ամսագրի 21-երորդ հոդվածը: Կարդալու ընթացքում հանդիպեցի մի շա՜ատ հետաքրքիր լեգենդի:
Այնտեղ ասվում էր, որ հին ժամանակներում, եվրոպացիները մեկնել են Ավստրալիա և հանդիպել են, տարօրինակ, անանուն մի պարկավոր կենդանու: Ահագին ժամանակ ուսումնասիրել են դրանք, բայց այդպես էլ չեն կարողացել գտնել տեղեկություններ կենդանու մասին: Ժամանակ անց, որոշել են տեղեկություններ ստանալ բնիկ տեղացիներից: Նրանք հարցրել են ՝ ՙՙԻն՞չ է սա՚՚, և հարցին ստացել են այս պատասխանը՝ ՙՙկեն, գու, րու՚՚, ինչը հայերեն թարգմանությամբ նշանակում է ՙՙես քեզ չեմ հասկանում՚՚:
Եվրոպացիները, բնիկների պատասխանը առանց հասկանալու, ընդունել են, որպես կենդանու անուն և մինչ այսօր էլ, այդ պարկավոր կենդանիներին անվանում են կենգուրուներ:
Մարդկությունը Ավստրալիան անվանում են ՙՙ Կենգուրուների երկիր ՚՚, քանի որ այն կենգուրուների հայրենիքն է:
Իմացել եմ նաև, որ Ճապոնիան անվանում են Ծագող արևի երկիր, Կանադան՝ Կաղնու տերևի երկիր, Լիբանանը՝ Մայրերի երկիր, Եգիպտոսը՝ Բուրգերի երկիր, ինչպես նաև Նեղոսի պարգև, Վիեննան՝ Վալսերի մայրաքաղաք, ալժիրյան էլ-Ուեդ փոքրիկ բնակավայրը՝ Հազար գմբեթների քաղաք, Վենետիկը՝ Գոնդոլների քաղաք: Ի դեպ, տարբեր աղբյուրներից տեղեկացել եմ, որ Հայաստանն են անվանում են քարերի երկիր, քանի որ մեր երկիրը հարուստ է ժայռերով, քարերով ու քարանձավներով: