Ողջույն, սիրելի Կոմիտաս պապիկ:
Ես Եվան եմ, և շա՜ատ լավ ծանոթ եմ, քո բոլոր ստեղծագործություններին: Իմ ընկերների հետ ուսումնասիրում եմ քո երգերն ու բանաստեղծությունները… դպրոցում շաա՜աաատ ենք երգում քո երգերը:
Մենք բոլորս էլ գիտենք, որ դու ֆիզիկական ձևով հեռացել ես մեզնից, բայց հոգով ու սրտով կյանքում չես հեռանա, մեր հայ գիր — գրականությունից, և երգ — երաժշտությունից:
Ես ու իմ ընկերները, ուսումնասիրել ենք քո ամբողջ կյանքը, պատկերացնո՞ւմ ես:
Շա՜ատ հետաքրքրող կյանք ունեիր…
Կոմիտաս պապիկ…
Շնորհակալ եմ, քո մեզ թողած բոլոր հրաշալի աշխարհահռչակ բանաստեղծությունների և երգերի համար..