- Համո Սահյանի «Անտառում» բանաստեղծությունը անգի՛ր սովորիր (կեսը կամ ամբողջությամբ):
- Բացատրի՛ր տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:
ա)Անտառում ամպի ծվեններ կային: Անտառում ամպոտ եղանակ էր:
բ)Շշուկներ կային անտառում այնքա՜ն: Անտառում բնության ձայնն էր լսվում՝ տերևների խշշոց, քամու սվվոց:
գ)Օրոր էր ասում աշունն անտառին: Աշունը իր գեղեցիկ, գույնզգույն տեսարանով, տերևների խշշոցով, կարծես օրորոցային է երգում:
դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում: Ցողը այնքան մաքուր, թափանցիկ էր նստած սնկի գլխին, որ նմանվում էր արծաթի:
- Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր: Անտառապահի տնակի առաջ, Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում, Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ, Սոճու հետ սիրով զրույց էր անում… Այս տեսարանը շա՜ատ պատկերավոր էր և ես բառերի միջոցով տեսա այդ կրակի բոցերի շուրջ զրուցող ծառերին:
- Նկարագրի՛ր բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրի՛ր: Համո Սահյանը նկարագրում է խոր անտառի աշունը… նկարագրում է տարբեր կենդանիների, անտառապահի տնակը, ծառերի զրույցը: Անտառը թաց էր, գունավոր, անձրևոտ, քամոտ:
Անտառում ամպի ծվեններ ու կապույտ մշուշներ կային: Օրոր էր ասում աշունը անտառին, բայց անտառը դեռ քնել չէր ուզում: Անտառում շշուկներ և խոնավ բուրմունքներ կային: Իրար էին փաթաթվել ստվերն ու կածանը և մարդկային հետքեր էին շուրջ բոլորը: Ցողը կարծես սնկի գլուխն էր արծաթել, իսկ նշենին մրսում էր բացատում: Հանգստանում էր հողմը ու սպասում ամպրոպին: Եղնիկի ձագը մամռոտ դնչով վազում էր իր մոր հետևից, իսկ որսկանը թաց խոտերի մեջ նրա ոտնահետքերն էր փնտրում: Փայտահատը երգում էր իր հին երգերից մեկը և յուղում էր սղոցը: Թեղին լուռ հետևում էր կաղնու հառաչանքին: Անտառապահի տնակի դիմաց խարույկ կար, որի շուրջը ջերմ զրուցում էին սոճին և եղևնին: Անտառում լիքը խորհուրդներ և արձագանքներ կային, իսկ աշունը շարունակում էր օրոր երգել, բայց անտառի քունը չէր տանում:
5. Նկարի՛ր քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները, ձայնագրի՛ր, տեղադրի՛ր բլոգումդ:
6. Գրի՛ր կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան բառերի հոմանիշները: Կապույտ — երկնագույն, մշուշ — մառախուղ, կածան — ճանապարհ, եղյամ — ցող, հողմ — քամի, որսկան — որսորդ: