Կոմիտասն արդի Հայաստանում

Կոմիտասի հուշարձանը

Կոմիտասի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում: Հուշարձանը տեղադրվել է 1988 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Հուշարձանի քանդակագործը Արա Հարությունյանն է, իսկ ճարտարապետը Ֆենիքս Դարբինյանը, ունի 3մ բարձրություն: Կառուցված է բրոնզից ու գրանիտից: Շինարարությունը ավարտվել է 1988 — ին հունվարի 8 — ին:

Կոմիտասի անվան կոնսերվատորիա՝

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան հիմնադրվել է 1921թ.` նախ որպես երաժշտական կենտրոն, իսկ երկու տարի անց վերափոխվել է բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատության: Կոնսերվատորիայի առաջին հիմնադիրն էր բազմակողմանի զարգացած երաժիշտ-կոմպոզիտոր և երգչախմբային դիրիժոր, Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ Ռոմանոս Մելիքյանը: 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ՝

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը՝ գտնվում Երևանում և հիմնադրվել է 2015 թվականին: Թանգարան-ինստիտուտը ուղղված է կոմիտասագիտության զարգացմանը, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտմանը և հանրահռչակմանը։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի է ունեցել 2015թ հունվարի 29-ին:  Թանգարանը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում։

Կոմիտասի անվան պանթեոն՝

Կոմիտասի անվան պանթեոնը զբոսայգի-գերեզմանատուն է Երևանում, որտեղ ամփոփված են մշակույթի գործիչների և անվանի հասարակական-քաղաքական գործիչների աճյունները։ Պանթեոնում են թաղված Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորոյանը և շատ այլ հայտնի հայեր: Զբոսայգու տարածքը մինչև 1930-ական թվականների կեսերը եղել է «Մլեր» գերեզմանատունն ու նրա մատուռը։ Այսօր դրանից պահպանվել է միայն գերեզմանատան կրաշաղախ պարսպից մի հատվածը։ 1930-ական թվականներին Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմտեի որոշմամբ գերեզմանատունը փակվում է, իսկ տեղում՝ ամայի տարածքում, հիմնադրվում է զբոսայգի, որի մի անկյունը Աղասի Խանջյանի նախաձեռնությամբ վերածվում է արվեստի գործիչների գերեզմանատան։ 1936 թվականին՝ մահից մեկ տարի անց, այստեղ է տեղափոխվում Կոմիտասի աճյունը:

Կոմիտասի անվան պողոտա՝

Կոմիտասի պողոտան գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի։ Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3 կիլոմետր երկարություն։ Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից՝ Հակոբ Հակոբյան փողոցում և ձգվում մինչև «Լամբադա» ուղեանցի և Ազատության պողոտայի հատման տրանսպորտային հանգույցը։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Գտնվում է Օղակաձև զբոսայգում: Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։ Շենքն ունի 300 տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, շնորհանդեսներ։ Այստեղ հաճախ են համերգներով հանդես գալիս Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվան լարային քառյակը: Սիրված են, հատկապես, երգեհոնային համերգները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s