Ճամփորդություն դեպի Կոշ գյուղ

Ողջույն, սիրելի ընկերներ: Այսօր կպատմեմ իմ ճամփորդության մասին դեպի Արագածոտնի մարզի՝ Կոշ գյուղ: Հենց վերադարձա,  անհամբեր սպասում էի, որ շուտափույթ պատմեմ Ձեզ ճամփորդության մասին: Մենք առավոտը 9:00-9:30, 5.2 դասարանի հետ, ուղևորվեցինք Արագածոտն: Նստեցինք նախաճաշելու, քանի որ ճանապարհից սովածացել էինք: Ամենասկզբում, ես մի փոքր մրսում էի, քանի որ դեռ լուսաբաց էր և օդը մարզում սառն էր, բայց օրվա ընթացքում արդեն տաքացավ եղանակը, և ես անգամ շոգում էի:

Մենք, մինչ բոլորիս սպասված բարձունքի հաղթահարմանը, որոշեցինք ուսումնասիրել ձորի ներքևում գտնվող «Յոթ դարպաս» խաչքարերը:   Դրանք կոչվում են դարպասներ, քանի որ, ըստ լեգենդի պաշտպանում են մեզ թուրքերից: Հետո մենք որոշեցինք մտնել մի աղոթավայր և երգել մեր հոգևոր երգերը: Այնտեղ պատերին կային Քրիստոսի սրբապատկերները, եկեղեցիների քանդակները, Քրիստոսի փոքրիկ արձանիկներ:

Իսկ հետո, բոլորիս սիրելի հատվածը: Մենք սկսեցինք մանր քայլելով բարձրանալ: Ճանապարհին կային շատ կենդանիներ, մենք փայտիկի նման մի մորեխ բռնեցինք ընկերուհուս հետ:

Վերջապես, 250մ քայլելուց հետո, մենք արդեն Աղջկա Բերդի կենտրոնում էինք: Երկար ուսումնասիրեցինք Աղջկա Բերդը: Հետո մենք ազատ շրջում էինք բլրերում, ձորերում, խաղում էինք… Մի փոքր խաղալուց հետո բոլորս ծարավեցինք: Որոշեցինք քայլքով ուղևորվել դեպի Կոշի աղբյուրը և այնտեղից վայելել Կոշի քաղցրահամ, սառը ջուրը:

Հետո հարցազրույց վերցրեցինք գյուղի մի բնակչից: Ի դեպ ասեմ, այնտեղ մենք փորձեցինք Կոշի սերկևիլը, սալորը, ընկույզը: Շաա՜տ համեղ էր, ասեմ իմանաք:

Իհարկե, որպես շնորհակալություն, համեղ մրգերի համար, մենք որոշեցինք երգել մեր սովորած երգերը՝ ընկեր Հասմիկի հետ:

Հետո մենք կանգ առանք հաց ուտելու, որտեղ էլ իմ ընկերուհի Լիլին տեսավ մի գորտ և որոշեց բռնել:

Իսկ ամենավերջում ուղևորվեցինք Կոշի բրոնզեդարհա հնավայր և այնտեղ էլ հանդիպեցինք կովերի և օձերի: Այնտեղ նույնպես խաղացինք, հանգստացանք, նկարվեցինք… Իհարկե, վերջում ունեցանք 5.1 դասարանի ընդհանուր նկար Կոշից:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s