Կոշ գյուղի մասին

Կոշ:

Կոշ, գյուղը, գտնվում է Հայաստանի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի համայքնում։ Կոշը գտնվում է իր մարզկենտրոնից 18 կմ հյուսիս-արևմուտք: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1250 մետր է: Կոշ գյուղը հնում կոչել են Կվաշ և այն համարվել է Մեծ Հայքի Արարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից։ Ըստ ավանդության ասյտեղ է բնակվել բիբլիական Քանանի որդի Քուշը, որի անվան աղավաղումից առաջացել է Կվաշ անվանումը:

Հիմնականում, Կոշի բնակչությունը զբաղվում է՝ անասնաբանությամբ, մեղվաբուծությամբ:

Ստեփանոս եկեղեցի:

Կոշի տարածքում և շրջակայքում հայտնի պատմահնագիտական հուշարձաններից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։ Հյուսիս-արևելքից ձորալանջին կանգուն է Սուրբ Ստեփանոս եկեղեցին, կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Փոքր, խաչաձև գմբեթավոր հորինվածք է արևելքից՝ կիսաշրջան, մյուս երեք կողմերից՝ ուղղանկյուն թևերով։ Ավագ խորանի երկու կողմերին ավանդատներ են, որոնցից հարավայինն ունի գլանաձև, իսկ հյուսիսայինը՝ խաչվող թաղերով ծածկ։ Գմբեթատակ քառակուսուց անցումը գմբեթի թմբուկին (չի պահպանվել) իրականացված է տրոմպների միջոցով։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ինտերիերը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։

Աղջկա բերդ:

Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Կոշ գյուղից հյուսիս բլրի գագաթին գտնվում է մի ամրոց, որը կրում է Աղջկա Բերդ անունը, այն թվագրվում է 13-րդ դարով։ Ամրոցն ունի ուղղանկյուն, անկյուներով hատակագիծ, կառուցված է մաքուր տաշած տուֆի խոշոր քարերով, իսկ ստորին մասը՝ կոպտատաշ բազալտով։

Կոշ գյուղից հարավ խճուղու եզրին կանգուն է կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձան 1195 թվականին: Բարձրությունը 6,8 մ։ Ըստ արձանագրության՝ նվիրված է Արագածոտնի գավառը սելջուկյան թուրքերից ազատագրելուն։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s