Ընթերցեցի Ռոալդ Դալի Մեծ, բարի հսկան

Ողջույն, սիրելի ընկերներ: Ինչպես և մյուս դպրոցներում, մեր կրթահամալիրում նույնպես ամառային արձակուրդներ են: Հունիս – հուլիս ամիսների ընթացքում հասցրեցի ընթերցել իմ սիրելի հեղինակի գրած մի արկածային պատմվածք՝ Ռոալդ Դալի ՙՄԲՀ՚-ն: ՙՄԲՀ՚-ն հապավում է, որը նշանակում է Մեծ, Բարի Հսկան: Գիրքը մի փոքրիկ աղջկա մասին է, ում Չարքերի Ժամին գողանում է ՄԲՀ-ն: Իրենց արկածները բավականին զվարճալի են: Մեծ բավականություն ստացա ընթերցելու ընթացքում: Գրքի վերջում կան առաջադրանքներ՝ կապված վիպակի հետ: Լրացնելով դրանք՝ կիմանաս, թե արդյո՞ք ուշադիր ես ընթերցել: Գիրքը շատ պատկերավոր է: Փոքրիկ աղջկա անունը Սոֆի է: Կան ինը չար հսկաներ, որոնց անուններին կարող եք ծանոթանալ գրքի սկզբում կամ տեքստի մեջ: ՄԲՀ-ն ու Սոֆին գրքի վերջում հաղթում են մարդասպան հսկաներին և ապրում թագուհու հարևանությամբ: Ռոալդ Դալի բոլոր գրքերի, այդ թվում ՄԲՀ ստեղծագործության նկարազարդողը, Դալի ընկեր Քվենթին Բլեյքն է: Անպայման խորհուրդ կտամ ընթերցել ՄԲՀ-ն և ոչ միայն: Ռոալդ Դալն ունի նաև ուրիշ հետաքրքիր գրքեր, օրինակ՝ ՙՉարլին շոկոլադե գործարանում՚, ՙՄաթիլդան՚, ՙՋեյմսն ու հսկայական դեղձը՚: Բոլորիս մաղթում եմ լավ ամառային արձակուրդներ: Շատ ընթերցեք, զարգացեք եւ փոխանակեք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s