Տուն, որտեղ ամեն ինչ կլոր է…

Լինում է չի լինում մի ծեր պապիկ է լինում: Նա ապրում էր Անգլիայում: Ինչպես և բոլոր բնակիչները, պապիկն ապրում էր Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի բնակելի շենքերից մեկում: Նա ապրում էր բնակարանում արդեն տասը տարի, բայց ոչ մեկին կյանքում ցույց չէր տալիս տան ներսը: Չէր սիրում ընդունել հյուրերի: Մի օր քնելուց առաջ պապիկը պատահաբար բաց էր թողել տան պատուհանը, սակայն միշտ ամուր փակում էր այն:

Գիշերվա 12:00-ն էր, Լոնդոնի փողոցները դեռևս մարդաշատ էին: Մի փոքրիկ աղջիկ այդ պահին գտնվում էր այն փողոցում որտեղ պապիկը միշտ սիրում էր նստել և տավիղ նվագել: Աղջնակը տեսնելով, որ գտնվում է ոչ հեռու ծերուկի տնից, որոշեց աստիճան դնել և բարձրանալ: Պապիկը ապրում էր 2-րդ հարկում, այդպիսով աղջկան հեշտ էր բարձրանալ և ներս մտնել բաց պատուհանից:

Աղջիկը շատ զարմացավ երբ մտավ ներս: Պապիկի սենյակը ամբողջովին կլոր էր: Մահճակալը կլոր էր, իսկ վրան պառկած էր ծերուկը: Պահարանը նույնպես կլոր էր, սեղանը նույնպես: Լամպը նույնպես կլոր դիզայնով էր: Մի խոսքով ամեն ինչ կլոր էր: Աղջիկը որոշեց ուսումնասիրել մյուս սենյակները նույնպես: Հյուրասենյակում հեռուստացույցը կլոր էր, սեղանը կլոր էր և չուներ ոտքեր, բազմոցի փոխարեն կլոր ներքնակներ էին, ժամացույցը կլոր դիզայնով էր և ամենահետաքրքիրը այն էր, որ բույսերը նույնպես կլոր էին աճում: Աղջիկը զարմացած ուղևորվեց դեպի խոհանոց: Գազօջախը կլոր էր, սեղանը կլոր ոտքերով էր, ամանները կլոր էին և ամենահետաքրքիրն այն էր, որ սառնարանը նույնպես կլոր էր, ներսում գտնվող ուտելիքների հետ միասին: Աթոռներ չկային: Աթոռների փոխարեն կլոր ներքնակներ էին: Տան բոլոր պատուհանները և դռները նույնպես կլոր էին:

Աղջիկը հասկացավ, որ տունը ամբողջովին կլոր է: Անվանեց այն այսպես. ՙՙՏուն որտեղ ամեն ինչ կլոր է՚՚. Առավոտյան ծերուկն արթնացավ և տեսավ աղջկան: Աղջիկն պատմեց, որ չի վնասել տան ոչ մի անկյուն, ուղղակի ուսումնասիրել է այն: Ծերունին հավանեց և հավատաց աղջկան. Նա ասաց :

-Լավ աղջիկ: Եթե դու վստահ ես, ուրեմն դու կդառանաս իմ թոռնիկը, որովհետև ես ձանձրանում եմ միայնակ:

-Լավ պապիկ: Շնորհակալ եմ: Սա կմնա մեր գաղտնիքը: Ոչ մեկին տան կլորության մասին չեմ ասի:

-Շատ լավ թոռնիկս: Կարող ես բնակվել ինձ հետ:

-Իհարկե պապիկ, անպայման:

-Այսպես տունը մինչև հիմա գործում է և պապիկն իր թոռնիկի հետ Ձեզ է սպասում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s