Առավոտը

Շատ-շատ տարիներ առաջ երեք ընկերներ կային: Մեկը գիշերն էր, մյուսը՝ ցերեկը, իսկ վերջին ընկերը…. Այո, նա անուն չուներ, նրա ընկերները չէին հասկանում, ինչպես կարելի է դիմել ընկերոջը: Երբ այդ ընկերն արթնանում էր, ամբողջ աշխարհը արթնանում էր նրա հետ: 

Ցերեկը բոլորն արթուն էին, փողոցները լի էին մարդկանցով: Գիշերը երկնքում աստղերն էին շողում, մարդիկ գեղեցիկ երազներ էին տեսնում:

Անհայտ անվանումով ընկերը տեսնելով այս ամենը, մտածեց. ՙԻմ ընկերներն ունեն անվանումներ, իսկ ես չունեմ: Ինչո՞ւ՚:

Նրան մոտեցան ընկերները ու փորձեցին օգնել՝ անվանումների որոնման հարցում.

Գիշերն ասաց.

  • Մի՛ անհանգստացիր: Մենք կարող ենք շատ հեշտ քեզ անվանում գտնել, մի վախեցիր:

Ցերեկն ասաց.

  • Գիշերը ճիշտ է: Պետք չէ ավելորդ անհանգստանալ: Չէ՞ որ դու ունես ընկերներ, որոնք կարող են օգնել քեզ: Մենք ջանքեր գործադրելով՝ կփորձենք քեզ անուն դնել:

Ընկերները հաշվի առան այն, որ, երբ արթնանում է ընկերը, արթնանում է աշխարհը:

Ցերեկն ասաց.

  • Այ՜ո մենք կարող ենք անվանել նրան Արթաշխարհ, չ՞է: Երբ նա արթնանում է, աշխարհն արթնանում է նույնպես:

Գիշերն ասաց.

  • Հիմար-հիմար մի խոսիր, Ցերեկ: Ինչպես կարող ենք Առավոտին…. Մի րոպե… Առավո՞տ: Իսկ միգուցե անվանենք նրան Առավո՞տ: Դե մենք արթնանում ենք ու ոտքերով առաջ շարժվում:

Ցերեկն ասաց.

  • Սիրելիս, ընտրի՛ր. Ուզում ես քեզ անվանենք Արթաշխա՞րհ թե՞ Առավոտ:

Առավոտն այնքան հուզված էր, որ իրեն անվանակոչում են: Նա շատ հուզված էր, բայց հավաքեց մտքերը և պատասխանեց.

-Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ իմ մասին մտածելու և օգնելու համար: Երկուսիդ հորինած անուններն էլ հրաշալի են: Ինձ դժվար է ընտրել, բայց ես կայացրի որոշումս: Ես շատ եմ ուզում, որ դուք և բոլոր մարդիկ անվանեն ինձ Առավոտ: Այն շատ գեղեցիկ, բարի ու լուսավոր անուն է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s