
Ողջույն: Ահա ավարտվեց նաև երրորդ ուսումնական շրջանը: Այս ուսումնական շրջանի ընթացքում, մենք ուսումնասիրել ենք մաթեմատիկական տարբեր թեմաներ և խաղացել ենք տրամաբանական հետաքրքիր խաղեր: Արդեն մեկ ամիս է, աշխատում ենք թեստերով, քանի որ շուտով մեր ՙՙՄաթեմատիկայի ստուգատեսն՚՚ է:
Մինչ թեստերը լրացնելը, ուսումնասիրել ենք կոտորակները, սովորել ենք տարբերել կեղծ և իսկական մետաղադրամները, վերհիշել ենք մնացորդով բաժանումը, կրկնության փաթեթներ ենք լրացրել, խնդիրներ ենք լուծել՝ հեռավորության և տարիքի վերաբերյալ:
Վերհիշել ենք կիլոգրամները, գրամները և այլն: Սովորել ենք համեմատել մասերը, գտնել մասերը: Բավականին դժվար թեմաներն ուսումնասիրելուց հետո, այդ ամեն ինչը մենք տեղավորեցինք մի հարցաթերթիկի մեջ, կազմված 17 առաջադրանքից: Մաքուր օդին՝ մեր դպրոցի բակում, քննարկել ենք տարբեր թեմաներ: Միասին ստուգել ենք տնային առաջադրանքները:
Իհարկե չմոռանանք ֆլեշմոբերի մասին: Ամեն ամիս մենք ունենում ենք ֆլեշմոբեր, որտեղ վերհիշում ենք տվյալ ամսվա մեր սովորած թեմաները: Բոլորս մասնակցում ենք ֆլեշմոբին և քննարկում ենք դրանց պատասխանները:
Ես իհարկե նշեցի միայն այն թեմաները, որոնք հիշում էի, իսկ եթե ուզում եք տեսնել բոլոր աշխատանքները օգտվեք ՙՙՈւրախ մաթեմատիկա՚՚ բաժնից: