Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը.

Աղբյուրը՝ Անժելա Բլեյանի բլոգ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը: Նա վերափոխում է բնությունը, որպեսզի ունենա այն հարմարավետությունները, որոնք հարկավոր են մարդուն: Օրինակ՝ վերափոխում է ծառը, որպեսզի ստանա իրեն հարկավոր թուղթը:

2. Ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվում տնտեսության մեջ: Բնափայտը, ջուրը, գազը, նավթը, մետաղը, քարը:

3. Նայիր ձեր տան և դասարանի առարկաներին և փորձի՛ր պատասխանել, թե ինչպե՞ս են պատրաստվել դրանք, ի՞նչ բնական հարստություններ են օգտագործվել դրանց պատրաստման համար, ի՞նչ մասնագիտության տեր մարդիկ են պատրաստել դրանք: Հիմնականում օգտագործվել է փայտ, մետաղ, ապակի: Այդ բնանյութերով աշխատող մարդիկ հյուսն են, ատաղձագործ, մետաղագործ և այլն:

4. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար: Որովհետև, բնությունն է ապահովում երկրագնդի վրա մարդկանց անհրաժեշտ թթվածինը: Եթե անտառները, որոնք անվանում են երկրագնդի թոքեր, վերանան, շնչելու օդ չի լինի: Ես փորձում եմ մաքուր պահել միջավայրը, չտրորել խոտածածկ տարածքները, հնարավորության դեպքում ջրել ծառերն ու ծաղիկները:

Լրացուցիչ նյութ— մուլտֆիլմ՝ Պահպանենք Երկիր մոլորակը

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s