Երևան քաղաքի թանգարանները. Մաս 2

Սերգեյ Փարաջանովի թանգարան.

Սերգեյ Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988 թվականին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված Սերգեյ Փարաջանովի գործերի Հայրենիքում առաջին ցուցահանդեսից հետո։

Այն Երևանի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարաններից է։ Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի բազմազան գրական և գեղարվեստական ժառանգությունը։ Թանգարանի տնօրենը, Զավեն Սարգսյանն է: Թանգարանը գտնվում է ավանդական կովկասյան ոճի երկհարկանի կառույցում։ Թանգարանի հավաքածուն կազմում են մոտ 1600 ցուցանմուշներ, որոնց հիմնական մասը Փարաջանովի աշխատանքներն են՝ այդ թվում տարբեր պարագաներ, կոլաժներ, գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, ինչպես նաև կենդանության օրոք Փարաջանովի կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին, անձնական իրերը։

Մայր Հայաստան ռազմական թանգարան.

«Մայր Հայաստան» ռազմական թանգարանՀայաստանի պաշտպանական գերատեսչության կազմում գործող ռազմապատմական թանգարան։ Մայր Հայաստան» հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակի զբոսայգում։ Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է։

1-ին հարկի ցուցադրությունը նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմին հայ ժողովրդի մասնակցությանը։ Ներկայացված են հայկական 6 դիվիզիաների, աչքի ընկած մարտիկների գործունեությունը։ 2-րդ հարկի ցուցադրությունը նվիրված է Արցախյան ազատագրական պատերազմին, ներկայացված է ՀՀ ազգային հերոսների և Արցախի հերոսների, ՀՀ ԶՈւ զորատեսակների, տարբեր ռազմական գործողություններին մասնակցած ազատամարտիկների գործունեությունը, Արցախի հին մայրաքաղաք Շուշիի ազատագրման դիոգրաման։ 3-րդ հարկում հանդիսությունների դահլիճն է։ Թանգարանի օրգանական շարունակությունն է հարակից տարածքում գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը, Հերոսների, Մարշալ Բաղրամյանի, ռուս սահմանապահների ծառուղիները, զինատեսակների բացօթյա ցուցադրությունը։ Ունի 3000 մ² ընդհանուր ներքին մակերես, երեք հարկ և մեծ դահլիճ, որտեղ կազմակերպվում են միջոցառումներ, բաց դասեր, հանդիպումներ, համերգներ։ Թանգարանի պատշգամբները բացվում են դեպի քաղաքի բոլոր ուղղությունները։

Կոմիտաս թանգարան-ինստիտուտ.

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը պաշտոնապես իր դռները բացեց 2015 թ. հունվարի 29-ին՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնելու Կոմիտասի կյանքն ու գործունեության տարբեր ոլորտները, հանրահռչակելու նրա բազմակողմանի երաժշտական ժառանգությունը: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կառուցելու որոշումը կայացվել է 2013 թ. մայիսի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի հիման վրա:
Մեծ կարևորություն ունեցող կառույցը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի համերգասրահ, մշտական և ժամանակավոր ցուցադրություններ: Այստեղ գործում են գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում և կառուցվել է նախկին մշակույթի պալատի հիման վրա: Վերջինս 1950-ական թվականներին նախագծել է ճարտարապետ Կորյուն Հակոբյանը, իսկ նորաստեղծ կառույցի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Ֆինանսական ծախսերը հոգացել են «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական և «Լույս» հիմնադրամները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s