- Բառերից անջատի´ր նախածանցները:
Վերհանել, դժբախտ, անհնար, չկամ, չգալ, դժգոհ, անհեռատես, արտաբյուջե, ներմուծել:
- Պարզ բառերին արմատներ ավելացրո´ւ և ստացի´ր բարդ բառեր:
Շուն, գինի, բույս, հույս, լույս, տարի, օր:
Շուն – շնաձուկ
Գինի – գինետուն
Բույս – բուսակեր
Հույս – հուսալի
Տարի – տարեվերջ
Օր – օրեցօր
3. Գրի´ր բառերի առաջին արմատները չհնչյունափոխված ձևով և որոշի´ր, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել:
Օրինակ՝ լուսամուտ- լուս-լույս
Լուսամուտ, այգեպան, սիրահար, առվակ, գոտեպնդել, մթնել, հուսահատություն, ընկուզենի, գրող, Էջմիածին:
Լուսամուտ — լուս — լույս, այգեպան — այգե — այգի, սիրահար — սիր — սեր, առվակ — առ — առու, գոտեպնդել — գոտե — գոտի, մթնել — մթ — մութ, հուսահատություն — հուս — հույս, ընկուզենի — ընկուզ — ընկույզ, գրող — գր — գիր, Էջմիածին- էջ — իջնել:
- Առանձնացրո´ւ գոյականները:
Աշխատելով, աշխատանք, հիշողություն, մազերից, հոգիներին, գեղեցիկ, դանդաղ, գեղեցկություն, մեղմորեն, խոսելով, գրիչով, խոսքով, վազելով, վազքով, սեղանում, անտառում, խոսում, գոռում, մեծանում, խոսքում, վերադառնալով, տնտեսուհի, հաճելի:
5. Բառերը բաժանի´ր արմատների, ածանցների: Չմոռանա´ս հոդակապը:
Օրինակ՝ Մարդակեր =մարդ+ա+կեր
Դասացուցակ, չտես, մարդակեր, յուղոտ, հացաման, ամանեղեն, լուսավոր, լուսամուտ, անտեսանելի, խոշորացույց, ցուցամատ, դռնակ, լավություն, անհոգնել, դժգոհ, քարոտ, պարսկուհի, հայուհի, Վրաստան:
Դասացուցակ — դաս + ա + ցուցակ
Չտես — չ + տես
Մարդակեր — մարդ + ա + կեր
Յուղոտ — յուղ + ոտ
Հացաման — հաց +աման
Ամանեղեն — աման + եղեն
Լուսավոր — լուս + ավոր
Լուսամուտ — լուս + ա + մուտ
Անտեսանելի — Ան + տեսանելի
Խոշորացույց- խոշոր + ա + ցույց
Ցուցամատ — ցուց + ա + մատ
Դռնակ — դուռ + ակ
Լավություն — լավ + ություն
Անհոգնել — ան + հոգնել
Դժգոհ – դժ + գոհ
Քարոտ – քար + ոտ
Պարսկուհի – պարսիկ + ուհի
Հայուհի — հայ + ուհի
Վրաստան – վրաստ + ան
- Ա խմբի բառերին միացրո´ւ Բ խմբի ածանցները և ստացի´ր նոր բառեր:
Ա. Հաց, հայ, հնդիկ, հոտ, գոհ, գարուն
Բ. Եղեն, ան, դժ , ային, ստան, ուհի
Հացեղեն , դժգոհ , հայուհի, Հնդկաստան, անհոտ, գարնանային:
- Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:
Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ)
Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ)
Տարբեր ախտերը քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ)
Փոշիով ու աղտով էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ)
Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ)
Քո արած ուխտը թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)
- Տրված բառերը գործածելով՝ պատմություն հորինի՛ր:
Թախտ, զմրուխտ, նախշուն, ճամփորդ, ճեղք, կողպեք, գաղտնիք, ճամփորդել,սանդուղք, վախկոտ, տախտակ, եղբայր, նուրբ, երփներանգ, համբուրել:
Ես մի եղբայր ունեմ, նա ճամփորդ է: Նրա անունը Ռուբեն է: Չնայած նրան, որ ճամփորդ է, նա շատ վախկոտ է: Հիմա կպատմեմ, թե ինչու եմ նրան վախկոտ անվանում: Մի անգամ, երբ ես սանդուղքով տուն էի բարձրանում, եղբայրս վազեց հետևիցս, գրկեց, համբուրեց և ուրախ – ուրախ պատմեց, որ սիրահարվել է:
— Եվա, այսօր անտառում՝ երփներանգ ծաղիկների մեջ մի աղջիկ եմ տեսել: Նրա աչքերը կարծես զմրուխտ լինեին. կանաչ ու վառվռուն:
— Ես ուրախ եմ, հավանե՞լ ես այդ աղջկան:
— Այո, նրա անունը Հասմիկ է:
— Մի գուցե հանդիպե՞ս նրա հետ, և ասե՞ս, որ նա քեզ դուր է գալիս:
— Օ՜օօ, ոչ , ես ամաչում և մի փոքր էլ վախենում եմ: Փոխարենը ես նրան կնկարեմ, և նկարը կպահեմ ամուր կողպեքի տակ,- ասաց Ռուբենը:
— Դե, ի՞նչ ասեմ, ուրեմն նստիր թախտին, սպասիր բախտին: