Կամակոր թագավորը. Թեստ 8

    Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում:Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ:Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս: 

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս: 

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ:Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ: 

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ: 

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի: 

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կարճ  է  անում:Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում: 

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ:Տես ̀  կհավանե՞ս: 

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թախտին, վերմակը  քաշում  վրան:Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում: 

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին: 

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի: 

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել:Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին: 

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուր՛ս գրիր այդ բառերը լրացնելով բաց թողած տառերը:

Դերձակներին, կարճ, թախտին, մարդ:

  • Ին՞չ է նշանակում դերձակ բառը.

Կարուձև անող արհեստավոր:

  • Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված:

Ա. – գլուխը դատարկ – հիմար, անխելք, տգետ

Բ. – թև առնել – ոգևորվել, ոգեշնչվել

Գ. – կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

Դ. – ձեռք մեկնել – ձեռքով անել, հեռանալ

  • Տրված բառերից, որ՞ն է ածանցավոր:

      Ա. – օրերից  

      Բ. – գլուխ                           

     Գ. – թագավոր

      Դ. – ոչինչ

  • Ին՞չ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:

Երկիր –գոյական

Երկար – ածական

Դերձակ – գոյական

Ասում – բայ

  •       Տեքստում  ընդգծված  նախադասությունից  դո՛ւրս  գրիր  ենթական և ստորոգյալը:

Ենթակա-թագավոր

Ստորոգյալ – քաշում է

7.Տեքստից  դո՛ւրս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:     Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս:

8.Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը. 

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է: 

9.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները. 

    ա/ Ծաղիկը  ծաղկին նայելով  է  բացվում: 

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի: 

     գ/Մեջք –մեջքի որ  տանք, սարեր շուռ  կտանք: 

      դ/Արջից  վախեցողը  անտառ չի գնա:

  / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/ 

10.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել: 

Նրան ստիպում է իր կամակորությունը:

11.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը: Դերձակը կարում է վերմակը թագավորի ուզածից կարճ, և փեշի տակ թաքուն ճիպոտ է թաքցնում: Երբ թագավորն ասում է, որ վերմակը կարճ է, դերձակը ճիպոտով հարվածում է նրա ոտքերին: Այդ ժամանակ թագավորը վերև է քաշում և դերձակը ասում է. ՙԱմեն մարդ իր վերմակի համեմատ պետք է ոտքը մեկնի՚:

12.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում: Ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

13.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին: 

 ՙՍուտասանը՚ հեքիաթի թագավորին եմ նմանեցնում:

14.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու: Ես վերմակի մեջ մրջյուններ կլցնեի, որպեսզի դրանք թագավորին խուտուտ տային և նա ամբողջ գիշեր այնքան թավալվեր, որ չհասկանար՝ վերմակը կարճ է, թե՞ երկար:

15.Ինչպե՞ս  ինքդ  կվերնագրեիր  տեքստը: «Հնարամիտ դերձակը» 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s