Տեղեկություններ սնկերի մասին.

Սիրելի, ընկերներ մեր մոլորակի վրա կան լիքը գեղեցիկ սնկեր, բայց արդյոք մենք գիտենք, որ նրանցից մի մասը թունավոր են, իսկ մի մասը ոչ: Եկեք այսօր դիտարկենք սնկերի տեսակները և պարզենք, թե նրանցից, որոնք են թունավոր, իսկ որոնք չէ:

Սկսենք թունավոր սնկերից.

Ճանճասպանը թունավոր սունկ է: Եթե անտառում հանդիպեք կարմիր գույնի սունկ ապա իմացեք, որ նա թունավոր է և մի համտեսեք: Ճանճասպանը թունավոր սունկ է, որի 5-25 սմ տրամագծով գլխարկը տարբերվում է վառ գունավորմամբ՝ նարնջակարմրից մինչև մուգ կարմիր: Նա հաստ մսալի է, սկզբում՝ կիսագնդաձև, հետագայում՝ տափակ, փռված, հարթ եզրերով, ընդհանուր ծածկոցի մնացորդներով։ Հաճելի հոտով և քաղցր համով պտղամիսը սպիտակ է։ Խիտ, լայն, սպիտակ թիթեղներն ազատ են, չորանալուց հետո՝ դեղնավուն։ Սպիտակավուն կամ դեղնավուն օղակով ոտիկը 7-20 x 1-3,5 սմ է, սպիտակ կամ սպիտակավուն, կենտրոնական։ Հիմքի մոտ պալարաձև ուռուցիկ է, սպիտակավուն պարկաձև պատյանի մնացորդներով։ Սպորափոշին սպիտակ է։ Անգույն, լայն օվալաձև սպորները 9-12 x 6-8 մկմ են և հարթ:

Սնկերը, որոնք թունավոր են, անչափ գեղեցիկ են, սակայն նրանցից մի քանիսին մենք կարող ենք ուտել:

Ամենահայտնի ուտելի սունկը Շամպինյոնն է:

Բնության մեջ հանդիպում է շամպինյոնի 60 տեսակ։ Առավել հայտնի են անտառայինը, սովորականը, տափաստանայինը, մարգագետնայինը։ Կա շամպինիոնի 2 տեսակ` չալպուտուրիկը և դեղնավունը, որոնք թունավոր են։
Փորձ չունեցող մարդիկ կարող են շփոթել շամպինյոնը թունավոր նմանակի հետ, որոնք զարգացման նախնական փուլում շատ նման են։ Կարևոր է իմանալ, որ թունավոր նմանակը պալարաձև լայնացված է բույսի հիմքային մասում և ի տարբերություն նմանակի` հասուն շամպինիոնի թիթեղները մգանում են։ 19-րդ դարի վերջում Ֆրանսիայի Պաստերի համալսարանում մշակվեց շամպինիոնի սպորների աճեցման ստերիլ մեթոդ։ Ներկայումս շամպինիոնի այդ տեսակը մշակվում է ավելի քան 70 երկրներում։ Շամպինիոնի մշակովի տեսակների սննդային արժեքը մոտ է վայրի պայմաններում աճողներին։ Դրանք կարելի է մշակել ամբողջ տարվա ընթացքում։

Եվս հայտնի ուտելու սունկ, որի անունն է Աղվեսասունկ:

Ահա մի քանի տեղեկություն Աղվեսասնկերի մասին: Աղվեսասնկի Գլխարկը (տրամագիծը՝ 3-11 սմ) դեղին է, դեղնաձվագույն, ուռուցիկ, տափակ կամ ձագարաձև, ալիքավոր, երբեմն՝ ոլորված բարակ եզրերով, մակերեսը՝ հարթ։ Ոտիկը (երկարությունը՝ 1-6 սմ, հաստ.՝ 0, 5-2 սմ) գլխարկի գույնի է, վերին մասում՝ լայնացած։ Պտղամիսն սպիտակ է, թույլ դեղնավուն, խիտ, հաճելի, ուժեղ սնկահոտով, գրեթե երբեք չի որդնում։ Թիթեղները հաստ են, նոսր, դեղին, ծալքերի տեսքով իջնում են ոտիկի վրա։ Միջին որակի ուտելի սունկ է։ Օգտագործվում է թարմ, աղ և թթու դրած։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s