Նոր Երևանի հին Կոնդը…

Ողջույն, սիրելի ընկերներ: Այսօր կրթահամալիրի 4-1 և 4-2 դասարանների սովորողներն ուղևորվեցին դեպի Երևանի ամենահին թաղամասերից մեկը՝ Կոնդ: Օրն անձրևոտ էր, բայց չխանգարեց, որպեսզի մենք ուրախ տրամադրությամբ և մեծ սպասելիքներով արդեն ժամը 10:00-ին լինենք Կոնդում:

Կոնդը մեր տեսած բոլոր թաղամասերից, փողոցներից ու շենքերից շատ էր տարբերվում, նույնիսկ չէինք կարող պատկերացնել, որ Երևանում այսքան յուրահատուկ վայր կա: Բարձրահարկ շենքերի և լայն փողոցների փոխարեն այստեղ փոքրիկ տնակներ էին, նեղլիկ փողոցներ, փոքրիկ այգիներ և մի կիսաքանդ մզկիթ: Անկեղծ ասած, այս տեսարանը կարծես ֆիլմից լիներ: Նաիրի անունով մի պապիկ, ով բնակվում էր Կոնդում, խոստովանեց, որ Կոնդում մենք պարզապես հյուրեր ենք և այդ պատճառով է շուրջն ամեն ինչ մեզ արտասովոր ու հետաքրքիր թվում, բայց իրականում այստեղի բնակիչների համար կիսաքանդ փոքրիկ թաղամասում ապրելը մեծ տանջանք է: Մենք քայլեցինք քարքարոտ, նեղ արահետներով, բարձրացանք տարբեր կիսաքանդ աստիճաններով: Եթե ճիշտն ասեմ, ինձ ամեն րոպե թվում էր, թե ինչ-որ տեղից մի քար կպոկվի, մի պատ կքանդվի և բնակիչները ստիպված կլքեն Կոնդը: Կուզենայի, որ այն վերականգնվեր, վերակառուցվեր և կոնդեցիները ստիպված չլինեին թողնել իրենց հին, բայց սիրելի տները:

Ընկեր Նարեի հետ անգլերեն երկխոսություն կազմակերպեցինք, խմեցինք Կոնդի մաքուր, թարմ, սառը ջուրը և շարունակեցինք մեր ճանապարհորդությունը հին Երևանում: Հետո մի քարի վրա նստեցինք նախաճաշելու, բնակիչների համար երգեցինք մեր դպրոցի հիմնը և արտասանեցինք Եղիշե Չարենցի ՙԵս իմ անուշ Հայաստանի՚ բանաստեղծությունը: Մենք երկար լսեցինք հետաքրքիր պատմություններ, որոնք պատմում էր Նաիրի պապիկը: Այդ պատմություններից ես իմացա, որ Կոնդում գրեթե բոլոր տները կառուցված են կավի և չոր խոտի խառնուրդից:

Այսպես ավարտվեց մեր ուրախ և արկածներով լի ճամփորդությունը դեպի Երևանի ամենահին թաղամասերից Կոնդ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s