Ամբողջ տարին գարո՞ւն. դա լինո՞ղ բան է

Կար-չկար, մի Գարուն կար: Շատ էր նա տանջվում ու տառապում, որպեսզի իրեն ամենից շատ սիրեն և, ընդհանրապես արհամարհեն մյուս եղանակներին: Իհարկե Գարնանը սիրում էին շատ-շատ, բայց երեխաները նաև սիրում էին ձմռանը ձնագնդի խաղալ, ամռանը լողալ, աշնանը տերևներով խաղալ: Գարունը փորձում էր վերացնել մարդկանց մոտ սերը դեպի մյուս եղանակները: Մի օր նա որոշեց հավաքել իր թշնամիներին, այսինքն մյուս եղանակներին, և կարևոր քննարկում անել: Նա սկսեց խոսել շատ բարի և սիրալիր տեսքով.

— Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ ընդունեցիք իմ հրավերը և որոշեցիք մասնակցել իմ քննարկմանը: Ես հասկացել եմ, որ երեխաները և մեծահասակները միայն Գարուն են սիրում:

Իհարկե բոլորս էլ հասկացանք, որ Գարունը խաբում է:

Գարնանն առաջինը պատասխանեց Ամառը.

— Ների՛ր,  բայց դու իրավունք չունես վերցնելու մեր՝ եղանակներիս գաղտնի բանալին, բացել պահարանը և սեղմել այն կոճակը, որը դու երազում ես սեղմել:

Աշունն ասաց.

— Ամա՛ռ, դու այն կոճակի հե՞տ ես, որ եթե վերցնես ու սեղմես, այն կհասկանա, թե եղանակներից որ մեկն է և իսկույն կվերացնի մյուս եղանակներին:

— Հենց դրա հետ եմ, Աշո՛ւն: Հավատա, չեմ սխալվում:

Ձմեռն արագ պատասխանեց.

— Ընկերնե՛ր, հանգստացեք, միգուցե Գարունը պատճա՞ռ ունի այդպիսի վարվելու  համար:

Գարունը կրկին խաբելով ու ավելի խիստ ձայնով ասաց.

— Ընկերներս, ներեցեք, բայց ես կարծում եմ, որ ամենագեղեցիկ եղանակն եմ և իրավունք էլ, պատճառ էլ ունեմ այդպես վարվելու համար: Ես ընդհանրապես ոչ մեկիդ էլ չեմ սիրում ու չեմ պատրաստվում ձեր ճառերը լսել, ես ուզում եմ, որ միայն ինձ սիրեն և ուրիշ ոչ ոքի: Դա է իմ պատճառը: Ես լրիվ մոռացել էի կոճակի մասին: Իմ միամիտ ընկերներ, դուք ինձ լավ միտք տվեցիք, հենց այսօր էլ կգնամ բանալին կվերցնեմ և Ձեզ կվերացնեմ: Պատրաստ կացեք:

Այդպես էլ Գարունը գնաց և բավական երկար չվերադարձավ: Բայց մեկ է, բոլոր եղանակները տեղում էին, մեկն անգամ չէր վերացել: Մի օր Ձմեռը գնաց ստուգելու իր փոստարկղը և գտավ այնտեղ մի նամակ, որը ուղարկել էր Գարունը:

Նամակում գրված էր. «Ընկերներ,ես շատ էի ուզում սեղմել այն կոճակը, որը վերացնում էր եղանակներին: Բայց, ցավոք սրտի բանալու որոնումների ժամանակ ես ոտքս կոտրեցի: Ես մի քանի օր առաջ հիվանդանոցում բուժում էի ոտքս, բայց մի օր երեկոյան տեսա, որ բուժքույրը և բժշկուհին շատ հոգնած են, ուստի խնդրեցի նրանց քնել: Երբ քնեցին, ես շատ զգույշ փորձեցի վեր կենալ անկողնուց: Դա ինձ հաջողվեց, մնում էր միայն քայլել մի ոտքով: Ես մի ոտքի վրա թռչկոտում էի իմ պալատում: Երբ ես կարողացա բացել պալատի դուռը, դուրս թռա այնտեղից, գտա մի սայլակ և դուրս եկա հիվանդանոցից՝ հետս վերցնելով թուղթ ու գրիչ: Մութ  երեկո էր: Մի փոքր անձրևեց: Ես մոլորվել էի և հանկարծ ընկա մի փոսի մեջ և մթում կորցրեցի սայլակս: Ես արդեն 3 օր է սոված ընկած եմ անհայտ փոսում եմ և գրում եմ այն թղթի վրա և այն գրիչով, որոնք վերցրել էի հիվանդանոցից: Բարեբախտաբար իմ հին ընկեր քամին, ինձ խեղճացած տեսնելով, քշեց նամակս և Ձեզ հասցրեց: Չգիտեմ, թե Ձեզանից հիմա ով է կարդում նամակս, բայց իմացեք բոլորդ, ես զղջում եմ իմ արարքների համար և ներողություն խնդրում: Մոռացեք այն բանալու մասին և եթե կարող եք, փրկեք ինձ: Ձեր՝ Գարուն»:

Այդպես ընկերները շտապեցին այն անտառը, որը նշված էր նամակի մեջ: Նրանք գտան իրենց վիրավոր ընկերոջը, ով արդեն բարեհամբույր, գեղեցիկ և ընկերասեր էր: Այդ օրվանից բարի Գարունը ծաղկում էր իրեն տրված ժամանակահատվածում և ընկերներին էլ թույլ էր տալիս վայելել տարվա իրենց բաժինն ու երջանկացնել ամենքին:

Ամբողջ տարին գարո՞ւն. դա լինո՞ղ բան է: Один комментарий

  1. Իմ սիրելի հետևորդներ: Ներկայացնում եմ Ձեզ իմ ստեղծագործական աշխատանքներից ամենաթարմը: Շնորհակալ եմ 11804 մուտքերի համար: Կարծում եմ կհավանեք իմ կողմից նոր ստեղծագործական աշխատանքը: Վերնագիրը վերևում: Շնորհակալ եմ, կսպասեմ պատասխանների:) Հաջողություն:D

    Нравится

Добавить комментарий для Եվա Պապյան Արթուրի Отменить ответ

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s