Կարդա այսպես.
ծովն — ծովըն
զկարմրիկն — ըզկարմրիկըն
ի բոցոյն — ի բոցույն
Բառարան
երկնէր — երկնում էր (ծնում էր)
երկին — երկինք(ը)
ծովն ծիրանի — ծիրանի ծովը
երկն — երկունքը
ի ծովուն — ծովում, ծովի մեջ
ունէր — 1. բռնել էր 2. ուներ
զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին
ընդ եղեգան փող — եղեգնի փողով
ելանէր — ելնում էր
ի բոցոյն — այն բոցից
վազէր — վազում էր
աչկունք — աչիկները
արեգակունք – արեգակներ
Հարցեր և առաջադրանքներ
- Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին: Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի, կրակի և ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
- Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը: Հուր, բոց, ծիրանի, զկարմրիկն, խարտեաշ, արեգակունք: Իշխող գույներն են ալ կարմիրը և ծիրանագույնը:
- Նկարագրի՛ր Վահագնի ծնունդը: Ո՞ր հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը: Երկինքը բոցավառվեց, գոռգոռաց, ծովը ալեկոծվեց և ծխի ու բոցերի միջից ծնվեց արև աչքերով Վահագնը: Վահագնը հողի, ջրի, կրակի ծնունդ է:
Վահագնին նկարագրող պատկերները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան: Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ, նա հուր հեր ունէր, բո՛ց ունէր մօրուս, և աչկունքն էին արեգակունք: Վահագնը ուներ շիկահեր մազեր, բոցավառվող, երկար մորուք և արևի նման շողացող աչքեր:
- Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող: Առասպելում պատկերված է բնության տարրերի խառնուրդի արդյունքում ծնված Վահագնը, կրակի և փոթորկի նման ուժը, հզորությունը, բնության նման անթերի գեղեցկությունը: Հետևաբար ես կարծում եմ, որ առասպելը խորհրդանշական է:
- Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրո՛ւ: Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ։ - Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:
- Ձայնագրի՛ր բանաստեղծությունը: