Այս անգամ մեր հյուրերը Սևանից էին…

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզում հյուրընկալեցինք Սևանի Գագարին գյուղից եկած մեր հյուրերին: Հանդիպմանը մասնակցում էին 4-5 դասարանների սովորողները:

Մեր դպրոցը միշտ էլ մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ է ընդունում իր հյուրերին. Գագարինից եկած սովորղները նույնպես բացառություն չէին: Ընկեր Հասմիկի և ընկեր Քրիստինեի հետ դեռ անցած շաբաթվանից սկսել էինք գեղեցիկ երգեր և բանաստեղծություններ սովորել:

Առավոտյան ժամը 10:00-ին դուրս եկանք դպրոցից և գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ ուսումնական ժամերգության: Երգեցինք ընկեր Հասմիկի հետ սովորած շարականներն ու հոգևոր երգերը, ինչպես նաև լսեցինք մյուսների գեղեցիկ կատարումները:

Մեր հյուրերին դիմավորեցինք հենց Սուրբ Երրորդություն եկեղեցում: Մենք իհարկե ոչ մի դեպքում չէինք թողնի, որ մեր հյուրերը մեզանից շուտ հասնեին դպրոց ու մեզ սպասեին: Ժամերգությունից հետո արագ դուրս եկանք եկեղեցուց և վերադարձանք դպրոց:

Դպրոցում արդեն բոլոր 4-5 դասարանների սովորողներս հավաքվել էինք ՙԹատրոնի տանիք՚-ում: Եղանակը հիանալի էր, և մենք, սկսեցինք երգել մեր Անդաստանը, որից հետո մի քանի անգամ արտասանեցինք Եղիշե Չարենցի ՙԵս իմ անուշ Հայաստանի՚ բանաստեղծությունը, ապա երգեցինք ՙԱխ՜ գարուն է՚ երգը և ՙՕր պար ճօր պար՚ երգը: Չմոռացանք նաև մեր սովորած բանաստեղծությունները, արտասանեցինք՝ ՙԳիտե՞ք, որ գարուն է արդեն և ՙԳարուն՚ բանաստեղծությունները:

Դպրոցում շրջայց կատարելուց հետո հրաժեշտ տվեցինք մեր հյուրերին և ջերմ ժպիտներով  ավարտեցինք հանդիպումը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s