Երևան քաղաքի հուշարձանները. Մաս 3

Մայր Հայաստանի հուշահամալիր՝

Մայր Հայաստանի հուշահամալիրը, գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, կառուցվել է ի նշանավորումն ԽՍՀՄ-ի՝ Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակի: Հուշահամալիրը բացվել է 1950 թվականի նոյեմբերի 29-ին Հաղթանակի զբոսայգում։ Հուշահամալիրի հեղինակը  ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Իոսիֆ Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը: 

1961 թվականին հանվել է Իոսիֆ Ստալինի արձանը։ 1967 թվականին տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրությամբ պղնձե կոփածո «Մայր Հայաստան» արձանը:

Ներկա վիճակում հուշահամալիրը կանգուն է:

Արարատ 73 արձանախումբ՝

«Արարատ-73»-ին նվիրված արձանախումբը, Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր «Արարատ-73» ֆուտբոլային թիմի հաղթանակները հավերժացնող արձանախումբն է: Արձանախումբ գտնվում է մայրաքաղաք Երևանում։

 Տեղադրվել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։ Քանդակագործների խմբի ղեկավարը՝ Արմեն Սամվելյանն է, իսկ ճարտարապետը՝ Տիգրան Բարսեղյանը:

Ներկա վիճակում արձանախումբը կանգուն է:

Ուշացած լուսանկար արձանախումբ՝

«Ուշացած լուսանկար», արձանախումբը ՝ նվիրված է տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե ՀովսեփյանինԼևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին։ Արձանախումբը գտնվում է Երևանի Աբովյան փողոցում։ Տեղադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին։

 Բացման արարողությանը ներկա է եղել դուդուկահար Ջիվան Գասպարյանը, երևանցիները, և արտերկրյա հյուրերը։ Արձանախմբի ճարտարապետը Լևոն Իգիթյանն է, իսկ քանդակագործը՝ Դավիթ Մինասյանը: Ներկա վիճակում արձանախումբը կանգուն է:

Բարեկամության ձեռքեր՝ արձան

«Բարեկամության ձեռքեր» (պաշտոնական անվանումն է, «Հիսուսի ձեռքեր»): Արձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու՝ ՄոսկովյանԻսահակյան և Տերյան փողոցներին հարող հատվածում, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հետնամասում: Արձանը տեղադրվել է 1965 թ.-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Քանդակը հանդիսանում է մայրաքաղաք Երևանի և Իտալիայի Կարրարա քաղաքի եղբայրության խորհրդանիշը:

Արձանի քանդակագործներն են՝ Խիլմա Մադերան և Արա Հարությունյանը: Հուշարձանը կառուցված է սպիտակ մարմարից: Բարձրությունը 2,5 մետր է:

Տիգրան Պետրոսյանի հուշարձան՝

Տիգրան Պետրոսյանի հուշարձանը, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյանի փողոցի սկզբնամասում: Տիգրան Պետրոսյանի երկրորդ արձանի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 7-ին, չեմպիոնի ծննդյան 75-ամյակի առթիվ:

Հուշարձանի քանդակագործը՝ Նորայր Կարգանյանն է: Հուշարձանը կառուցված է բրոնզիցգրանիտից և բազալտից, ընդհանուր բարձրությունը 5 մետր է։

Հուշարձանի շինարարությունը ավարտվել է 2006 թվականին: Ներկա վիճակում հուշարձանը կանգուն է:

Հովհաննես Այվազովսկու հուշարձան՝

Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, գտնվում է Երևանում՝ Օղակաձև զբոսայգումԵրևանի Կամերային երաժշտության տան մոտ: Հուշարձանը տեղադրվել է 2003 թվականին։

Հուշարձանի քանդակագործը՝ Յուրի Պետրոսյանն է, իսկ ճարտարապետը՝ Ստեփան Քյուրքչյանն է: Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3,5 մետր է: Հուշարձանի շինարարությունը ավարտվել է՝ 2003 թվականի մայիսի 1-ին

Ներկա վիճակում արձանը կանգուն է:

Միքայել Նալբանդյանի հուշարձան՝

Միքայել Նալբանդյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգու գրողի անվան փողոցի վերջնամասում: Տեղադրվել է 1965 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։  

Հուշարձանի Ճարտարապետը՝ Ջիմ Թորոսյանն է, իսկ քանդակագործը ՀՀ ժովովրդական նկարիչ՝ Նիկողայոս Նիկողոսյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից:Հուշարձանի բարձրությունը 4,5 մետր է։ Հուշարձանի շինարարությունը ավարտվել է՝ 1965 թվականի հոկտեմբերի 29-ին: Ներկա վիճակում հուշարձանը կանգուն է:

Գևորգ Էմինի հուշարձան՝

Գևորգ Էմինի հուշարձանը, գտնվում է Երևանի Սիրահարների այգում, տեղադրվել է 2010թ-ին:Հուշարձանի քանդակագործը՝ Աշոտ Արամյանն է:

Հուշարձանը կառուցված է բրոնզից։ Պատկերում է բանաստեղծ Գևորգ Էմինին, որը դուրս է եկել գետից՝ տաբատի փողքերը փոքր-ինչ վեր ծալած, ձեռքին՝ խնձոր, և զրուցում է իր կատվի հետ։   

Արմենուհու հուշարձան՝

«Արմենուհի» քանդակը, գտնվում է Երևանի Սիրահարների այգում։ Տեղադրվել է 2009 թվականին։

 Հուշարձանի քանդակագործը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Հռիփսիմե Սիմոնյանն է: Քանդակը կառուցված է կերամիկայից և ունի 1.9 մետր բարձրություն:

Ներկա վիճակում արձանը կանգուն է:

Ընթերցողի արձան՝

«Ընթերցողը» արձանը, գտնվում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շրջակայքում: Արձանը տեղադրվել է 2013 թվականին։

Հուշարձանի քանդակագործը՝ Արման Դավթյանն է: Քանդակը 18 գրքի և լուսամփոփի համադրությամբ հուշարձան է, որն ամբողջացնում է այն ընթերցողը, ով նստում է քանդակի վրա։

Հուշարձանը կառուցված է բրոնզից: Բարձրությունը 2 մետր է: Ներկա վիճակում արձանը կանգուն է:

Արմեն Տիգրանյանի հուշարձան՝

Արմեն Տիգրանյանի հուշարձանը, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, տեղադրվել է 1987թ-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

 Ճարտարապետը՝ Էդմոնդ Տիգրանյանն է, իսկ քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանը:

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5 մետր է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s