Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մայրենի

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ: Կեսօր- կես+օր (բարդ բառ), արևամուտ-արև+մտնել(բարդ բառ), ձանձրալի-ձանձրույթ+ալի(ածանցավոր բառ), աշխարհ( պարզ բառ), ճանապարհորդ-ճանապարհ+որդ (ածանցավոր բառ):

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը: Ենթակա-կապիկներ, ստորոգյալ-ճամփորդեցին:         

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ: Կապիկները ճամփորդեցին:

գ) Լույսն անջատվեց:

Աննան նվագում է:

Աստղերը շողշողում են:

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ: Տան լույսը հանկարծակի անջատվեց: Աննան նվագում է դաշնամուրի վրա: Երկնքում աստղերը պայծառ շողշողում են:

4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները: Այգի-պարտեզ, ճանապարհ-ուղի, արևամուտ-մայրամուտ:

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները: Տարօրինակ-սովորական, գիշեր-ցերեկ, դուրս գալ- ներս մտնել:

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը: Մեծ, տարօրինակ, ձանձրալի:

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր: Ես համաձայն չեմ կապիկների հետ, որովհետև նրանք դուրս չէին գալիս վանդակից, ամենուր տեսնում էին նույն բաները և արդյունքում մտածում, որ աշխարհը ձանձրալի է: Բայց իրականում դա այդպես չէ: Օրինակ՝ իմ աշխարհը քաղցրավենիքների, ուրախությունների, լավ ու բարի ընկերների աշխարհ է: Ես շատ եմ սիրում իմ աշխարհը, քանի որ այն լի է շոկոլադով, փամփլիկ մարմելադներով, իմ ընտանիքի անդամներով և սիրելի ընկերներով: Իմ աշխարհը այնքան էլ մեծ չէ, բայց անչափ գունավոր ու հետաքրքիր է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s