Երևանյան արձանները.

«Տղամարդիկ» արձանախումբ՝

«Տղամարդիկ» արձանախումբը, գտնվում է Երևանի՝ համայնք կենտրոնում՝ Ստեփան Զորյան փողոցումՄարտիրոս Սարյանի հուշարձանի հետնամասում։ Պատկերվում է Էդմոնդ Քեոսայանի 1972 թվականին նկարահանած նույնանուն կինոնկարի հերոսներին՝  դերասան՝ Մհեր Մկրտչյանին, Ազատ Շերենցին  Ավետիք Գևորգյանին և  Արմեն Այվազյանին: Արձանախումբը  տեղադրվել է 2007 թվականին հոկտեմբերի 13-ին։

Հուշարձանի քանդակագործը  Դավիթ Մինասյանն է: Հուշարձանը կառուցված է բրոնզից, բարձրությունը 1,97 մետր է։ Կինոժապավենի տեսքով պատրաստված պատվանդանին ռուսերեն տառերով գրված են կինոնկարի ստեղծագործական խմբի անդամների անունները։ Ըստ կարգավիճակի արձանը հիմա կանգուն է:

Առնո Բաբաջանյանի հուշարձան՝

Առնո Բաբաջանյանի հուշարձանը, գտնվում է  Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։ Հուշարձանի ճարտարապետը՝  Լևոն Իգիթյանն է, իսկ քանդակագործը՝  Դավիթ Բեջանյանը: Հուշարձանը կառուցված է բարձրորակ բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։ Հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար,  ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ տեղադրել նրա հուշարձանը։

 Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003թվականի հուլիսի 4-ին:

Ներկա վիճակում արձանը կանգուն է:

Ծաղկավաճառ ծերունու հուշարձան՝

«Ծաղկավաճառ ծերունու քանդակը, գտնվում է Երևանի կենտրոնում: Հայտնի ծաղկավաճառ ծերունի Կարաբալայի արձանը տեղադրվել է 1995 թվականին Աբովյան փողոցի այն հատվածում, որտեղ այժմ Հյուսիսային պողոտան է։ Այդ պողոտայի շինարարության պատճառով արձանը մի քանի անգամ տեղափոխվել է։ Սկզբում այն տեղափոխվեց դիմացի մայթ, այնուհետև Տերյան փողոց, իսկ այժմ գտնվում է սկզբնական վայրից մի քանի մետր ներքև՝ նախկին Մանկական աշխարհ հանրախանութի պատի տակ։ Արձանի քանդակագործն է Լևոն Թոքմաջյանը:

Քանդակը պատրաստված է բրոնզից , բարձրությունը 2 մետր է։ Ներկա վիճակում  հուշարձանը կանգուն է:

Ջրավաճառ պատանու հուշարձան՝

«Ջրավաճառ պատանին» քանդակ (մյուս անվանումը՝ «Երևանի սառը ջուրը»), գտնվում է Երևանում` Անգլիական այգում, տեղադրվել է 1970 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Հին Երևանի խորհրդանիշներից է՝ նվիրված նախկին Բուլվարի ջրավաճառ պատանիներին։

Հուշարձանի ճարտարապետն է՝ Սպարտակ  Կնտեղցյանը, իսկ քանդակագործը՝ Հովհաննես Բեջանյանը:

Քանդակը կառուցված է թանկարժեք բրոնզից և բազալտից, բարձրությունը 2,2 մետր է։ 1993 թվականի ապրիլին անհայտ անձինք պադվանդանից պոկել ու գողացել էին «Ջրավաճառ պատանին» քանդակը։ Որոշ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցներըով քանդակը վերադարձրին նախկին տեղը։

2019 թվականին Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ «Ջրավաճառ պատանին» արձանը տեղափոխվել և տեղադրվել է Երևանի Անգլիական այգումՊեպոյի արձանի հարևանությամբ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s