Արձակուրդային ընթերցումներ

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

<Չարլին և շոկոլադի գործարանը>

Մինչև գարնանային արձակուրդներն արդեն կարդացել էի Ռոալդ Դալի քաղցր պատմությունը, որը կոչվում է ՙՉարլին և շոկոլադի գործարանը՚: Այն բարության, գթասրտության և ուժեղ կամքի մասին մի գեղեցիկ ու զվարճալի պատմություն է: Ինձ ամենաշատը դուր է եկել հետևյալ հատվածը. ՙԱվգուստ Գլուփ, Ավգուստ Գլուփ հիմար, ժլատ եզակի բութ: Ոնց հանդուրժենք մենք, որ նա ուտի խմի կշտանա, որքան սիրտը կամենա: Չպետք է թույլ տրվի դա: Վստահ ենք մենք, որ երբեք էդ խոզը մարդ չի դառնա՚: Չարլի Բաքեթը գրքի գլխավոր հերոսն է, շատ նիհար, բարի, բայց նաև խեղճ տղա է և շատ է սիրում շոկոլադ: Նրա մազերը կարճ են և դեղին, աչքերը՝ սև, հագին ունի կապույտ վերարկու և սպիտակ շապիկ: Պարոն Ուիլի Ուոնկան շատ բարի է, ունի մեծ շոկոլադի գործարան, մեծ գլխարկ, կապույտ տաբատ, սև վերարկու և մի բարակ ձեռնափայտ: Ավգուստ Գլուփը հաստափոր է, շատակեր և անշնորհք: Մայք Թիվին իսկական հեռուստամոլ է և չի կտրվում հեռուստացույցի էկրանից: Իրականում էլ իրեն պատկերացնում է ֆիլմում՝ կրում է մեծ ակնոց, իսկ մարմնի վրա՝ խաղալիք ատրճանակներ: Վիոլետ Բյուրգարտը շատ է սիրում մաստակ ծամել՝ իր մեծ ծնոտով ու խոշոր: Իսկ Վերուկա Սոլթը երեսառած է: Ամբողջ օրը մի խանութից մյուս է գնում և իրեն թանկարժեք իրեր գնում: Ինձ շատ դուր եկավ այս պատմությունը: Այնքան հետաքրքիր էր, որ անգամ ուզում եմ վերընթերցել:

<Իմ անունը Արամ է>

Արձակուրդի ընթացքում մեզ առաջադրված գրքերի ցանկից որոշեցի ընթերցել նաև Վիլյամ Սարոյանի ՙԻմ անունը Արամ է՚ պատմվածքաշարը:

Ստեղծագործությունն ինձ շատ դուր եկավ: Այն ինը տարեկան տղայի մասին է, ում հեղինակը ներկայացնում է տարբեր իրավիճակներում, պատմում է նրա ընտանիքի, և առօրյայի մասին:

Ստեղծագործությունը բաղկացած է 14 պատմվածքից, որոնցից ինձ ամենաշատը դուր եկավ ՙՀնաոճ սիրավեպ սիրային ոտանավորներով ու այլևայլ բաներով՚ հատվածը: Այստեղ պատահած դեպքերը կատարվում են դպրոցում: Բոլորը կարծում են, թե ուսուցչուհու գրատախտակի վրա Արամն է սիրային ոտանավոր գրել, թե իբրև իրենց ուսուցչուհին սիրահարվել է դիրեկտորին: Գլխի մեջ ամենազվարճալի և Արամի համար մի քիչ էլ ցավոտ հատվածն այն է, որ դիրեկտորը փորձում է խփել Արամ Ղարօղլանյանին: Բայց չի խփում կամ էլ շատ թույլ է խփում, որպեսզի մարդիկ կարծեն, թե իրոք պատժում է Արամին: Փոխարենը ամեն օր սպասում էր նորանոր սիրային ոտանավորների: Իսկ իրականում սիրային ոտանավորներն Արամը չէր գրում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s