Երևան քաղաքի արձաններն ու քանդակները

Ալեքսանդր Թամանյանի հուշարձան՝

Ալեքսանդր Թամանյանի հուշարձանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կասկադ համալիրի առջևում, տեղադրվել է 1974թ-ին։ Այն կառուցված է բազալտից ու գրանիտից, բարձրությունը 3 մետր է: Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի պատվանդանի աջ անկյունում գծագրված է մայրաքաղաքի հատակագիծը, որի մոտ փորագրված է Թամանյանի մասին Եղիշե Չարենցի հետևյալ տողը. «Նա տեսել է երևի արևային մի քաղաք՚: Քարերը, որոնց հենվում է ճարտարապետը, խորհրդանշում են. ձախ կողմինը՝ հին ճարտարապետությունը, աջը՝ նոր ժամանակաշրջանի, իսկ ինքը՝ Թամանյանը, կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը:

Սասունցի Դավթի արձանը՝

Սասունցի Դավթի արձանը կարող ենք ասել ձիարձան, տեղադրված է Երևանի Սասունցի Դավթի մեծ հրապարակում։ Հեղինակը՝ հայտի քանդակագործ Երվանդ Քոչարն է: Արձանը տեղադրվել է Երևանում 1959 թվականին, երբ բնակիչները պատրաստվում էին տոնել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյա հոբելյանը։ Տոնակատարությունների նախօրերին որոշվում է կայարանամերձ հրապարակում կանգնեցնել հին էպոսի հերոսի քանդակը։ Քանդակի վրա աշխատանքներն սկիզբ են առել դեռ 1939 թվականին՝ հայկական դյուցազնավեպի գրաֆիկական վերոհիշյալ նկարաշարին զուգընթաց: Հայտարարվեց մեծ մրցույթ, սակայն քանդակագործների մեծ մասը պնդեց, որ այդպիսի մեծ արձանը ստեղծելու համար հարկավոր է երկու-երեք տարի, մյուսներն այլ քանդակներով էին զբաղված։ Միայն նկարիչ-քանդակագործ, արձանագործ Երվանդ Քոչարը, որը նոր էր վերադարձել Ֆրանսիայից, հանձն առավ կարճ ժամանակահատվածում  իրականացնել այդ աշխատանքը։ Երվանդ Քոչարը աշխատանքն ավարտեց անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում։

Վարդան Մամիկոնյանի հուշարձանը

Վարդան Մամիկոնյանի հուշարձանը գտնվում է Երևանի Օղակաձև զբոսայգում՝ Վարդանանց և Խանջյան փողոցների հարևանությամբ, տեղադրվել է 1975 թվականին։ Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17մ: Վարդան Մամիկոնյանի հուշարձանի ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է, իսկ քանդակագործը՝ Երվանդ Քոչարը: Հուշարձանը ավարտին հասցվեց 1985թ-ի դեկտեմբերի 20-ին:

Մարտիրոս Սարյանի հուշարձանը

Մարտիրոս Սարյանի հուշարձանը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում՝ ՄաշտոցիՄարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող Մարտիրոս Սարյանի անվան պուրակում: Հուշարձանը տեղադրվել է 1986-ին։ Կառուցված է մարմարից, բարձրությունը 6 մետր է։ Պատվանդանի ներքևի ձախ անկյունում փորագրված է Մարտիրոս Սարյանի ինքնագիրը։

Հուշարձանի մերձակա պուրակում մշտապես գործում է նկարչական ցուցահանդես-վաճառք։ Հուշարձանի ճարտարապետն Արթուր Թարխանյանն է, իսկ քանդակագործը՝ Լևոն Թոքմանջյանը:

Հովհաննես Թումանյանի հուշարձանը

Հովհաննես Թումանյանի հուշարձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ ճարտարապետն է Գրիգոր Աղաբաբյանը, քանդակագործը՝ Արա Սարգսյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզիցԲջնիի բաց վարդագույն գրանիտից, բարձրությունը պատվանդանով 8,5 մետր է: Աշխատանքներն ավարտվել են 1957-ի նոյեմբերի 17-ին: 20092010 թվականներին, Ազատության հրապարակի վերակառուցման աշխատանքերի պատճառով, Թումանյանի և Սպենդիարյանի հուշարձանները ժամանակավորապես հեռացվեցին իրենց տեղերից։ 2010 թ. մայիսին թարմացված արձանները վերադարձան իրենց տեղերը:

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձան

Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև: Այն տեղադրվել է 1957թ-ին։

Ճարտարապետներն են՝ Գրիգոր Աղաբաբյանը և Ֆենիքս Դարբինյանը: Քանդակագործներն են՝ Ղուկաս Չուբանյանը և Արա Սարգսյանը: Հուշարձանը կառուցված է բրոնզիցԲջնիի շագանակագույն-վարդագույն մարմարից, բարձրությունը պատվանդանով՝ 8,5 մետր: Քանդակը ձուլվել է Երևանի քաղխորհրդի բրոնզաձուլական արհեստանոցում։ Շինարարությունն ավարտվել է 1957թ-ի նոյեմբերի 17-ին՝ Հովհաննես Թումանյանի հուշարձանի հետ միասին: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s