Հայրենիքում
Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։
Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։
Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․
Առաջադրանքներ
- Ձյունապատ- ձյուն+ա+պատ, բարդ բառ
Մանկական-մանուկ+ական, ածանցավոր բառ
Աստղային- աստղ+ային, ածանցավոր բառ
Անհուն-ան+հուն, ածանցավոր բառ
Ձյունոտ-ձյուն+ոտ, ածանցավոր բառ
Իրիկնամուտ-իրիկուն+ա+մուտ, բարդ բառ
2. Աչեր-աչքեր
Մրմունջ-շշջոց, կամաց, մեղմ ձայն
Անուրջ-երազ, տեսիլք, պատրանք
3. Գոյականներ — լճեր, լեռներ, երազներ, աչեր, գիշեր
Ածականներ — թափանցիկ, հին, կապույտ, ձյունոտ, սուրբ, անհուն, աստղային