Թեստ 1

Թեստ 1
Ջաննի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբոջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբողջ

Անգամ

Երբեք

Դարձավ

2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
ա/երեսառած

բ/ կամակոր

գ/ հակառակ կողմով

դ/ բոլորին հակառակ


3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
Վատ    Լավ

   Սովորական                    Արտասովոր

         Պարզ Բարդ                

         Երկար Կարճ                                                                                

4.Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը                  

բ/ հարցերին                          

գ/ դարակները                       

դ/ խրճիթ                                

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

Սեղան                                             Վատ
Խրճիթ                                  Սովորական

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ձանձրացնում է               ձանձրացնել
բ/չէր կարողանում               չկարողանալ
գ/դնեն                                     դնել
դ/դարձավ                              դառնալ

8. Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
ենթակա       ստվերը, ամպերը, նամականիշները

ստորոգյալ    Ունի,  չեն գրում, չեն խմում

9. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
հագին հազար շապիկ:
                                Կաղամբ

11. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային: Նա շատ էր սիրում հարցեր տալ, բայց պատասխանները երբեք չէր կարողանում գտնել, որովհետև բոլոր հարցերը թարս էին ու տարօրինակ:Նա ուներ երկար մորուքը երկար էր իսկ գուլպաները նա թարս էր հագնում:

12. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

13. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
Նա, նկատեց որ իր հարցերին մարդիկ չեն կարողանում պատասխանել: Այդ պատճառով էլ նա վերցրեց տետր ու գրիչ և բարձրացավ սարի գագաթ, որտեղ էլ մենակության մեջ, հորինում էր նորանոր հարցեր և փորձում գտնել պատասխանները:

14. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
Ինչո՞ւ բովանդակությունը գիրք ունի — Որովհետև բովանդակության մեջ է գրված է գրքի իմաստը: Ինչո՞ւ թարթիչը աչք ունի- Որովհետև մարդիկ թարթիչով տեսնում են, աչքերով թարթում են: Ինչո՞ւ ձյունը ձմեռ ունի — Որովհետև ձմեռով խաղում ենք, իսկ ձյունը դա եղանակ է:

15. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : Ինչո՞ ւ ոտքը սեղան ունի, ինչո՞ւ շորը մարդ ունի, ինչո՞ւ բարձը բազմոց ունի, ինչո՞ւ գիրքը դարակ ունի, ինչո՞ւ բանալին դուռ ունի, ինչո՞ւ ջուրը բաժակ ունի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s