Գարու՞նը, Ամա՞ռը Աշու՞նը թե Ձմեռը

Լինում է չի լինում մի Ամառ է լինում: Նա սիրում էր իր արևոտ և գեղեցիկ օրերը: Միշտ խաղում էին երեխաները, ամառը բակում, զբոսնում էին մեծերը, վազվզում էին կենդանիները: Բայց ահա մի գեղեցիկ, արևոտ ամառային օր էլ ամառը նկատեց, որ խոտը սպիտակում է: Մտածեց.<<Այ քեզ հանելուկ, տեսնես ին՞չ է պատահել, որ խոտը ամբողջովին ապիտակել է>>

Հաջորդ առավոտ ամառը, ուրախ արթնանում է և տեսնում, որ ամբողջ քաղաքը պատված է սպիտակ փաթիլներով. << Վայ տեր աստված դեռ հուլիս ամիսն է ինչպե՞ս կարող է ձյուն գալ, ախր ես ատում եմ ձմեռը>>

Ամբողջ քաղաքը ձյունով պատված էր, եղևնիների փեշերին սպիտակ ձյուն էր նստել, ավտոմեքենաների ապակիների վրա, երեխաները նկարում էին փաթիլներ, և եղևնիներ: Եվ ահա Ամառը անհանգիստ լաց էր լինում ,երբ սենյակ մտավ Ձմեռը:

-Ողջույն ընկեր,- Ասաց Ձմեռը

_ Ո՞ր մի փաթիլն է քեզ այստեղ բերել Ձմեռ

_ Ես իմացա, որ իմ պատճառով վատ ես քեզ զգում, ներիր, բայց ընտրությունների ժամանակ երեխաները ընտրեցին ինձ:

_ Ժպտալու ոչինչ չկա, չէիր կարող դիմանալ ընդամենը երեք ամիս. Հունիս,հուլիս,օգոստոս:

_ Լսիր՝ իսկ դու չես կարող դիմանալ ընդամենը երեք ամիս. Դեկտեմբեր,հունվար,փետրվար:

Այդ պահին սենյակ է մտնում Գարունը և ասում

_ Միայն դուք չեք, ինձ էլ հերթ տվեք, երեխաները ինձ էլ են շատ սիրում և հարգում, ես էլ իրավունք ունեմ վայելելու այս երկիրը:

Սենյակ մտավ Աշունը:

_ Ողջույն ընկերներ, ես եկել եմ մի խնդրաքնով: Ես էլ եմ ուզում հանգստանալ երեք ամիս վայելելով իմ եղանակը:

Այդպես նրանք կռվում են ամբողջ օրը Ամառն ասում է, իմ երեք ամիսը չլրացավ, ձմեռն ասում է ես հոգնեցի սպասելով, Գարունը ասում է ծաղիկներս ուզում են ծաղկել, Աշունն ասում է վայելել եմ ուզում այս երկիրը:

Այդպես նրանք կռվում են մեկ շաբաթ, և կռվի լուրը հասնում է դատավորին: Դատավորը ասում է

_ Այ, ընկերներ ջան, չէիք հասկանում, որ դուք պետք է չկռվեք և հերթով վայելեք երկիրը: Թող հիմա Ձմեռը կառավարի եղանակը, երեք ամիս հետո Գարունը, հետո Ամառը իսկ հետո Աշունը:

Եվ ահա այսպես ընկերները սկսեցին չկռվել և միասին հերթով կառավարել երկրի եղանակը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s