
Լոռու մարզը Հայաստանի՝ մեծությամբ երրորդ մարզն է և ինձ համար ամենագեղեցիկը: Այն հարուստ է իր բնությամբ, Թումանյանի նկարագրած կուսական անտառներով, վանքերով և եկեղեցիներով: Ամենագեղեցիկ, կանաչապատ և հայտնի գյուղը Դսեղն է, որտեղ ծնվել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Դսեղը պատմության մեջ հայտնի է նաև Զարինջա անվանումով: Դսեղում բոլորը գիտեն Սուրբ Գրիգորի վանքի մասին:


Ես ինքս շրջագայել եմ Լոռվա մարզում, եղել եմ Դսեղում գտնվող Թումանյանի տուն-թանգարանում, Հաղպատի, Սանահինի և Քոբայրի վանքերում: Թումանյանի տուն-թանգարանում պահպանված են նրա իրերը, ձեռագիր նամակները, նրա օրորոցը, հյուրասենյակը, գրասեղանը և անգամ տան թոնիրը: Մոմ վառեցի թանգարանի հարևանությամբ գտնվող եկեղեցում, որի քահանան ժամանակին եղել է Թումանյանի հայրը: Շատ տպավորված եմ Հաղպատի և Սանահինի խորհրդավոր գեղեցկությամբ, յուրահատուկ կառուցվածքով: Գիտեմ նաև, որ Հաղպատի վանքում որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Սայաթ-Նովան:
Լոռվա աշխարհում առ այսօր պահպանվում են հայկական ավանդույթները: Դրանք ես տեսա մի Լոռվա հարսանեկան տեսանյութում: Այդտեղ մեծերի խոսակցությունից հասկացա, որ հարսի և փեսայի ուսերին գցվող լավաշը և անուշ մեղրը նշանակում են առատություն, քաղցրություն, պտղաբերություն, երջանկություն, իսկ դռան շեմին ափսե կոտրելը նշանակում է չար աչքը խափանել և տանից հանել:

Բարբառային բառեր՝
Րըխանց- երեխաների
Քյոռփա-փոքր երեխա
Տի- պիտի
Դբա-դեպի