Շարունակում եմ ներկայացնել իմ արմատները

Սյունիքի մարզը Հայաստանի ամենամեծ մարզերից մեկն է:

Սյունիքի մարզկենտրոնն է Կապան քաղաքը, որը գտնվում է Ողջի գետի ափին և Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին: Քաղաքի անունը ծագում է կապան հասարակ անունից, որը նշանակում է կիրճ, նեղ անցք՝ երկու լեռների միջև կամ կիրճի նեղ մասում գտնվող դուռ:  Քաղաքը հայտնի է իր բերդերով և այդ իսկ պատճառով այն նաև անվանում են Յոթնաբերդ: Բացի այն, որ Սյունիքի մարզն ունի հարուստ և գեղեցիկ բնություն, այն հայտնի է նաև պատմամշակութային կառույցներով: Ամենանշանավորներն են՝ Հալիձորի բերդը, Վահանավանքը, Կատարավանք ամրոցը, Բաղաբերդը և Կապանի խորհրդանիշ Խուստուփ լեռը:

Կապանը հերոսական մեծ ուղի է անցել և հայոց պատմությանը տվել այնպիսի զորավարներ, ինչպիսիք են՝ Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը: Քաղաքը հարուստ է նաև գունավոր մետաղների պաշարներով:

Կապանի բարբառը բավականին դժվար և անհասկանալի է: Ես հայրիկիս հետ փոքրիկ երկխոսություն կազմակերպեցի, որպեսզի այդ բարբառին ծանոթանան նաև իմ ընկերները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s