Ողջույն, սիրելի ընկերներ: Հունվարյան ճամբարը արդեն վերջացել է և այսօր կպատմեմ հետաքրքիր դեպքերի, լավ և վատ տպավորությունների մասին, որոնք ստացել եմ Հունվարյան ճամբարի ընթացքում:
Մենք շատ ճանապարհորդել ենք, օրինակ՝ գնացել ենք Երևանի պատմության թանգարան, սահադաշտ և այլն…
Ճամբարի ընթացքում շատ աղմկոտ էր, բոլորը գնում էին իրենց ջոկատներ, ճանապարհորդությունների, ստուգատեսների: Մենք հաճախ իջնում էինք բակ, խաղում էինք ձնագնդի, սահում էինք լանջերի վրայով:
Ամեն օր հետաքրքիր ստեղծագործություններ էինք կարդում, վերլուծում: Ամեն ինչ ընկեր Քրիստինեն գեղեցիկ պատրաստում էր, որ մեր օրը անցնի հետաքրքիր: Ես շատ եմ կարոտում Հունվարյան ճամբարին, իմ ընկերներին, որոնց հետ ծանոթացել էի այս ընթացքում:
Ինձ շատ դուր եկավ Հունվարյան ճամբարը, անհամբեր սպասում եմ մյուս տարվան: Ես կուզեի, որ հաջորդ տարի մենք միայն ճանապարհորդեինք ճամբարի ընթացքում և մեր ջոկատի անվանումը լիներ Ճամփորդների ջոկատ: