
Ողջույն, իմ սիրելի ընկերներ: Մեր սիրելի կրթահամալիրում ավարտվում է ՙՀունվարյան ճամբարը՚. Այսօր կպատմեմ իմ վերջին ճամբարային օրվա մասին:
Այսօր իհարկե մեր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով որին մասնակցեցին Հյուսիսի ճամբարականները:
Գնացինք դասարան և ամփոփեցինք շաբաթը: Ընկեր Քրիստինեն երեխաներին օգնեց ամփոփել շաբաթը: Մի փոքր ընդմիջեցինք:
Ընկեր Քրիստինեն առաջարկեց կարդալ Հ. Թումանյանի ՙԳելը՚ պատմվածքը, որը ի դեպ շատ հետաքրքիր էր, սակայն երկար, այդ պատճառով կշարունակեմ ընթերցումս վաղը:
Ընդմիջեցինք, ի դեպ այսօր երեկոյան Գյումրիից է վերդառնում IT ջոկատը, իսկ կիրակի օրը ՙԸնթերցասեր թատերասերների ջոկատը՚ գնալու է Արատես:
Ընտրություն ունեցանք: Ես ընտրել եմ քանդակագործությունը: