
Ողջույն, սիրելի ընկերներ: Այսօր ես իմ ընկերների հետ գնացել էի ՙԵրևանի պատմության թանգարան՚ և հիմա կպատմեմ իմ հետաքրքիր օրվա մասին:
Առավոտյան 11:00-ին ուղևորվեցինք թանգարան: Այնտեղ շատ հետաքրքիր էր, մենք տեսանք հին հայկական եկեղեցիների մանրակերտերը, որոնցից ամենահինը Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին էր, ծանոթացանք հին հայկական երաժշտական գործիքներին, հարսանեկան հագուստներին, թերթերին, քաղաքային կառքերին:
Ես տեսա, թե ինչ դպրոցական հագուստ են կրել աղջիկները: Ճիշտն ասած, այն մի փոքր տարօրինակ էր, բայց գեղեցիկ:
Մենք խաղացինք խաղ, որը կոչվում էր ՙՈրքանով ենք ճանաչում քաղաքամայր Երևանը՚, որի ընթացքում մեզ տվեցին հարցեր Երևանի վերաբերյալ և մենք փորձեցինք պատասխանել:
Տեսա հին հայկական ժամացույցը: Կային արձաններ, հուշանվերներ, տարբեր տեսակի քարերից տնակներ և այլն: Պատկերացնու՞մ եք, և այդ ամեն ինչը հայկական, որոնք եղել են հին Երևանի պատմության և գեղեցկության մի մասը:
Ահա այսպես անցավ իմ հետաքրքիր և ուսուցողական օրը ՙԵրևանի պատմության թանգարանում՚:














Լուսանկարները՝ Եվա Պապյանի: