
Ողջույն, սիրելի ընկերներ. Այսօր ես իմ ընկերների հետ գնացի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոց:
Այսօր կպատմեմ, թե ինչպես անցկացրի իմ սահող և զվարճալի օրը սահադաշտում:
Սկզբում բոլորս տեղավորեցինք մեր իրերը պահարաններում, հետո մարզադպրոցի աշխատողները մեզ տվեցին չմուշկներ, մենք հագանք և մտանք մի մեծ սահադաշտ:
Առաջին անգամ ոտք դնելուց ես շատ վախեցա, հետո բռնվելով քայլեր արեցի: Մի մարզիչ բռնեց ձեռքս և սահեցի:
Հետո աստիճանաբար կենտրոն եկա և սկսեցի շատ արագ ու հիանալի սահել: Ես անգամ կարողանում էի սառույցի վրա պտույտներ անել: Իմ դասընկեր Գարիկը չէր կարողանում սահել, և քանի որ ես արդեն վարժվել էի, նրան նույնպես մի փոքր օգնեցի:
Ինձ համար սառույցի վրա սահելը շատ դուր եկավ և այնքան էլ բարդ չէր: Շատ շնորհակալ եմ սահադաշտի մարզիչներից, որ մեզ սովորեցրեցին սահել: