
Ողջույն, սիրելի ընկերներ: <Հունվարյան ճամբարի> ընթացքում կարդացի մի գիրք, որի հեղինակը իմ սիրելի գրող Ջաննի Ռոդարին է: Վիպակը կոչվում է <Երկնագույն Նետը>:
Սուրբ Ծննդյան տոնը ամենալավն է ու սպասվածը երեխաների կողմից: Բոլոր երեխաներն անհամբեր սպասում են իրենց նվերներին:
Իտալական լեգենդից մի Բեֆանա կա, ով Սուրբ Ծննդյան նախօրեին նվերներ է բաժանում լավ երեխաներին, իսկ վատերին մի կտոր ածուխ, սոխ ու սխտոր է տալիս և փորձում է ամեն երեխայի մեջ գտնել մանուկ Հիսուսին, բայց Ռոդարին ասում է, որ վատ երեխաներ չեն լինում: Այդ պատճառով հեղինակը լեգենդի հերոսուհուն փոխել է և այս պատմվածքում ներկայացնում է ոչ թե կախարդի տեսքով, այլ ծեր տատիկի:
Սակայն ծերուհի Բեֆանան չէր կամենում խաղալիքներ բաժանել աղքատ ծնողների երեխաներին: Բայց, խաղալիքները բարի, ազնիվ ու երեխայասեր են լինում և որոշում են կենդանալ ու իրենք իրենց նվիրել երեխաներին: Մի խեղճ տղա կար, անունը Ֆրանչեսկո, ով շատ էր հավանել ՙԵրկնագույն Նետը՚ անունով գնացքը, հենց այդ գնացքով էլ մյուս խաղալիքները ճանապարհ են ընկնում: Նրանց հետ է լինում նաև Մանրիկ անունով շնիկը: Նա կարողանում է հոտոտելով գտնել Ֆրանչեսկոյին: Երբ նրանք հանդիպում են, փոքրիկ տղան այնքան է սիրում շնիկին, որ նա նույնպես կենդանանում է և դառնում տղայի սիրելի ընկերը:
Կարծում եմ, որ <Երկնագույն նետը> պետք է ընթերցի յուրաքանչյուր երեխա, որովհետև այս պատմությունը սովորեցնում է լինել բարի, կամեցող, ազնիվ և հրաշքներին հավատացող: