Ողջույն, իմ սիրելի ընկերներ: Մեր կրթահամալիրում շարունակվում է ՙՀունվարյան ճամբարը՚. Այսօր կպատմեմ թե ինչպես անցկացրեցի իմ ուրախ օրը ճամբարում:
Այսօր կրկին օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որին մասնակցեցին Հյուսիսի ճամբարականները: Հետո գնացինք դասարան, քննարկեցինք օրվա անելիքները: Ընդմիջեցինք: Հետո գնացինք Մայր դպրոց, այնտեղ ունեցանք հանդիպում ազգագրագետ տիկին Վանուհու հետ, ով մեզ պատմեց հին տոների մասին:
Բարձրացանք մեր գրադարան, այնտեղից վերցրեցի գիրքը, որը վաղուց ուզում էի։ Օրվա ավարտին Անահիտն ու Մարիամը նկարեցին Հյուսիսափայլ TV.
Ընտրության ժամանակ ընտրեցի իմ քանդակը:
Ահա այսպես անցավ իմ զվարճալի ու զբաղված օրը ճամբարում։