Հունվարյան ճամբարը շարունակվում է… Օր 8-րդ

Ողջույն, սիրելի ընկերներ: ՙՀունվարյան ճամբարը՚ շարունակվում է: Այսօր Ձեզ կպատմեմ, թե ինչպես անցկացրեցի իմ հիանալի օրը ճամբարում:

Օր 8, չորեքշաբթի – Հունվարի 20

Այսօր օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որին մասնակցեցին Հյուսիսի ճամբարականնները: Գնացինք երգի սրահ, ընկեր Հասմիկի հետ կրկնեցինք մեր երգերը, որոնք պետք է երգենք Անգեղյաց հարսանիքի ժամանակ: ՙԱրատես 2020՚-ի տեսանյութերը դիտեցինք, իսկ հետո ընդմիջում արեցինք:

Ընկեր Անժելայի հետ ճանապարհորդություն կատարեցինք, գնացինք Բնության թանգարան, տեսանք տարբեր հին կենդանիներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում և Գինեսի գրքում, տեսանք միջատների և թռչունների, ես ու Լիլին նկարվեցինք գայլերի ու այծերի հետ:

Ընթերցասեր թատերասերների ջոկատը բեմադրեց ՙԿիկոսի մահը՚ հեքիաթը: Հետո հանդիպում ունեցանք տիկին Հասմիկի հետ, ով մեզ պատմեց հին հայկական հարսանեկան ծեսերի մասին:

Ահա այսպես անցավ իմ ճամբարային առատ օրը:

Կհանդիպենք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s