Ողջույն, իմ սիրելի ընկերներ: Հյուսիսում շարունակվում է ՙՀունվարյան ճամբարը՚
: Այսօր կպատմեմ, թե ինչպես անցկացրեցի իմ ճամբարային, ձյունոտ օրը: Մենք օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որին մասնակցեցին բոլոր ջոկատների ճամբարականները: Գնացինք դասարան, վերհիշեցինք, թե հինգշաբթի հյուրասիրության համար ով՝ ինչ պետք է բերի դպրոց:
Մի փոքր ընդմիջում արեցինք միասին: Գնացինք երգի դասի, կրկնեցինք երգերը, որոնք սովորել էինք ՙԱնգեղյաց հարսանիքի՚ համար: Հետո երգի սրահում ունեցանք անչափ հետաքրքիր հանդիպում մի վանեցի պապիկի հետ: Նա մեզ պատմեց Մհերի դռան պատմությունը, միասին տարբեր հին, ազգագրական խաղեր խաղացինք, վազվզեցինք և այդ պապիկը մեզ շատ հետաքրքիր պատմվածքներ պատմեց: Դասերի վերջում իջանք բակ՝ ձնագնդի խաղալու: Քանի որ դպրոցի բոլոր լանջերը սպիտակել էին ձնից, մենք ուրախ սահեցինք լանջերի վրա: Ահա այսպես հետաքրքիր, ուսուցողական և ձյունաշատ անցավ իմ ճամբարային օրը:
Կհանդիպենք: