Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի ստուգատես

Ողջույն սիրելի ընկերներ: Մասնակցում եմ բնատեխնիկական ստուգատեսին: Ես ընտրել եմ ՙՀին իրերը՝ նոր աչքերով՚ անվանակարգը: Նպատակը՝ նոր շունչ հաղորդել հին իրերին և չնետել դրանք աղբը: Յուրաքանչյուր չօգտագործվող առարկա կարող է դառնալ հետաքրքիր իր:

Որոշեցի հին և խզբզված քանոնից և դեռ Զատկից մնացած փոքրիկ ամրակներից պատրաստել յուրահատուկ կախիչ՝ նկարների և այլ կարևոր թղթիկների համար: Դրա համար ինձ անհրաժեշտ եղան՝ քանոն, ներկ, վրձին, սիլիկոնե սոսինձ և ամրակներ:

Սկզբում ակրիլով ներկեցի փայտե քանոնը:

Ներկը չորանալուց հետո քանոնի վրա նշումներ արեցի և սոսնձեցի:

Հետո սոսնձի վրա ամրացրեցի ամրակները:

Գեղեցիկ, պիտանի և յուրահատուկ կախիչը պատրաստ է: Մնում է երկկողմանի կպչուն ժապավենով այն ամրացնել պատին, իսկ դրանից կախել Ձեր նախընտրելի նկարները: Ես կախեցի նաև իմ դասացուցակը:

Կարծում եմ հավանեցիք, և դուք նույնպես կփորձեք տան հին պարագաներով նոր և գեղեցիկ իրեր պատրաստել: Շնորհակալություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s