
Ողջույն սիրելի ընկերներ: Մեր դպրոցում շարունակվում է ՙՀունվարյան ճամբարը՚. Այսօր կրկին կպատմեմ իմ սքանչելի ճամբարային օրվա մասին:
Օր 4, հինգշաբթի – հունվարի 14
Այսօր կրկին օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, որին մասնակցեցին Հյուսիսի ճամբարականները:
Հետո գնացինք դասարան ու սկսեցինք խոսել ՙՄհերի դռան՚ մասին, որն ի դեպ գտնվում է Վան քաղաքում, որտեղից մյուս շաբաթ հյուր ենք ունենալու: Փոքրիկ ընդմիջում արեցինք: Քննարկեցինք հունվար ամսվա ֆլեշմոբը:
Ընկեր Հասմիկի հետ սովորեցինք երկու նոր երգ, որոնք պետք է երգենք ՙԱնգեղյաց հարսանիք՚ թատրոնի ժամանակ: Դուրս եկանք բակ մեր ՙԸնթերցասերներ թատերասերներ՚ ջոկատով ու նկարվեցինք: Սովորող սովորեցնող ծրագրի շրջանակում` 5-րդ դասարանցիների հետ ընկեր Մանուշակի 3-րդ դասարանցիներին սովորեցրեցինք մոնտաժային տարբեր ծրագրեր:
Ահա այսպես անցավ իմ հաճելի օրը ՙՀունվարյան ճամբարում՚
