
Ողջույն սիրելի ընկերներ: ՙՄխիթար Սեբաստացի՚ կրթահամալիրում ՙՀունվարյան ճամբար՚ է: Այսօր ես Ձեզ կպատմեմ, թե ինչ գործունեություն ենք իրականացրել հունվարի 11-ից մինչև այսօր:
Օր 1, երկուշաբթի — հունվարի 11
Երեկ մենք սկսել ենք ուսումնասիրել դյուցազուններին, սկսել ենք կարդալ՝ Ղ. Աղայանի ՙՏորք Անգեղը՚ պոեմը, ընկեր Հասմիկի հետ սովորել ենք ՙՀայկանուշ գեղեցիկ՚ երգը, և դպրոց նոր ընդունված երեխաներին բացատրել ենք ճամբար բառը, և այն, թե ինչ ենք իրականացնում ամառային և ձմեռային ճամբարների ընթացքում:
Օր 2, երեքշաբթի — հունվարի 12
Այսօր մենք կարդացինք ՙՏորք Անգեղ՚ պոեմի կեսը, դիտեցինք կարճամետրաժ ՙՍուրբ Ծննդյան կարմիր կոշիկները՚ մուլտֆիլմը: Ընկեր Անիի հետ լուծեցինք խնդիրներ և ռադիոնյութեր սկսեցինք պատրաստել: Ընկեր Հասմիկի հետ, ՙՍովորող սովորեցնող՚ ծրագրի շրջանակում, 3-րդ դասարանցիներին սովորեցրեցինք ՙՀայկանուշ գեղեցիկ՚ երգը և պարերգը: