Իմ գրադարանում ավելացավ նաև Ակսել Բակունցը

Ողջույն սիրելի ընկերներ: Իմ ձմեռային արձակուրդների ժամանակ սկսեցի ուսումնասիրել մի շատ հետաքրքիր գրողի՝ Ակսել Բակունցին: Կարդացի նրա պատմվածքներից մի քանիսը, որոնց մասին հիմա կպատմեմ:

Ակսել Բակունցը հայ գեղարվեստական արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է: Ցավոք Բակունցը ապրել է ստեղծագործական կարճատև կյանք՝ 1923-1937թթ.: Ակսել Բակունցը ծնվել է Գորիսում, որպես ուսուցիչ աշխատել է Զանգեզուրի Լոր գյուղում:

Ձմեռային այս արձակուրդների ժամանակ կարդացի նրա գեղեցիկ պատմվածքներից «Մթնաձորը, ՙԽոնարհ աղջիկը՚ և ՙԱլպիական մանուշակը»:

Ակսել Բակունցի պատմվածքները ինձ շատ դուր եկան, մեծ տպավորություն ստացա կարդալուց հետո: Ինձ ամենաշատը դուր եկավ Բակունցի ՙԽոնարհ աղջիկ՚ պատմվածքը:

Ակսել Բակունցը պատմվածքների մեջ շատ է նկարագրություններ անում, օրինակ՝ Մթնաձոր պատմվածքում նա նկարագրում էր Մթնաձորի գեղեցիկ, սքանչելի բնությունը, խոսում է որսի մասին: Այս պատմվածքի իմաստն այն էր, որ պետք է ուշադիր լինել, սիրել մայր հողը և կարողանալ նկարագրել աշխարհը…

ՙԽոնարհ աղջիկը՚ պատմվածքը շատ գեղեցիկ էր, ի դեպ Խոնարհ հենց աղջկա անունն էր: Պատմությունը մի ուսուցչի մասին է, ով գյուղում աշխատելու ժամանակ, անտառում մի անգամ հանդիպում է Խոնարհ անունով աղջկան և շատ հավանում նրան: Երբ ուսուցիչը պետք է հեռանար Ձորագյուղից, վերջին անգամ Խոնարհին տեսնում է կռացած կանանց մեջ ծաղիկ հավաքելուց: Պատմվածքի իմաստն այն է, որ պետք է հավատալ ինքդ քեզ և լինել զուսպ ու խոնարհ: Այս պատմվածքի մեջ ինձ համար ամենագեղեցիկ հատվածը սա էր. ՙԿռացած կանայք կանաչին ընկած գեղեցիկ թռչունների էին նման՚:

ՙԱլպիական մանուշակը՚ նույնպես տպավորիչ էր, այս պատմվածքի մեջ հիմնականում բնության գեղեցիկ նկարագրություններ էին՝ ծառերը, լեռներ, ծաղիկներ: ՙԱլպիական մանուշակ՚ պատմվածքի ամենագեղեցիկ հատվածը հետևյալն էր. ՙԾաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան՚: Այս հատված ինձ դուր եկավ, որովհետև այն սքանչելի է, և երբ պատկերացնում էի այդ տեսարանը, թվում էր թե ինքս հայտնվել եմ այդ մարգագետնում և ճոճվում եմ երջանիկ բզեզի նման:

Սիրելի ընկերներ, Ակսել Բակունցի պատմվածքները շատ գեղեցիկ, տրամադրություն բարձրացնող, նոր և հաճելի բառեր սովորեցնող են: Ես ինքս մեծ հաճույքով կարդացի պատմվածքները և կարծում եմ, որ դուք էլ կարդալիս մեծ բավականություն կստանաք և կզգաք բնության ողջ հմայքն ու ուժը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s