Սեպտեմբեր-դեկտեմբեր. Հաշվետվություն

Ողջույն ես Եվան եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 4.1 դասարանում: Ներկայացնում եմ սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների իմ հաշվետվությունը:

Մայրենի

Ես սեպտեմբերից դեկտեմբեր մասնակցել եմ բազում նախագծերի, ահա իմ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՄԱՌ» նախագիծը, որի ընթացքում գրքեր եմ կարդացել ու սովորել, ինչպես նաև հաղորդումներ եմ նկարել, որոնց կարող եք ծանոթանալ «EVA TV» հղումով:

Հետաքրքիր էին նաև աշնանային և ձմեռային ծրագրերը: Ահա իմ «ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇՈՒՆ«, նախագիծը, աշնանային գույներով ներկված «Սահյանական» աշխատանքները: Նաև մասնակցել եմ «Իսահակյանական» նախագծին, դեկտեմբեր, նոյեմբեր ամիսների ֆլեշմոբերին: Իմ կարծիքն եմ հայտնել դպրոցիս վերաբերյալ և Սեբաստացու օրերի շրջանակում նկարահանել «Այսպիսին է իմ ընտի՜ր ու սիրելի դպրոցը» տեսանյութը: Այս ամիսների ընթացքում ինձ ամենաշատը դուր եկան Սահյանական օրերը, շատ սիրեցի Նրա բանաստեղծությունները:

Մաթեմատիկա

4-րդ դասարանի սկզբում մաթեմատիկայի նոր թեմաները շատ դժվար էին թվում, բայց հետո աստիճանաբար, ընկեր Անիի մատչելի բացատրելու շնորհիվ, ես կարողացա յուրացնել դրանք: Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք ծանոթացանք բազմանիշ թվերի բազմապատկմանն ու բաժանմանը, տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններին, փակագծեր պարունակող արտահայտություններին, գումարման տեղափոխական հատկությանը, բազմապատկման տեղափոխական հատկությանը, սովորել ենք հաշվել ուղղանկյան պարագիծն ու մակերեսը, քառակուսու մակերեսն ու պարագիծը, ծանոթացել ենք չափման միավորներին, տեղեկություն ենք ստացել երկրաչափության մասին, բեկյալների տեսակներին , ճառագայթին:

Русский язык

Здравствуйте я Ева, я учусь в Образовательном комплексе Мхитар Себастаци в 4.1 классе. С сентября по декабрь у нас было множество проектов по русскому языку, и я приняла участие в проектах: Представляю свой отчёт с сентября по декабрь. Вот мой проект «Как я провeлa лето», проект «мой друг», где я представила мою близкую подругу. И ещё приняла участие в проекте «Моя любимая РодинаЛада и Мушка. Я с удовольствием прочитала книжгу «Маленький принц» и участвовала в проекте «Мы в ответе за тех, кого приручили«. Вот ещё осенний проект «Уж небо осенью дышало, » проект «моя школа,» проект «Прояви заботу- имя моё Арцах» — «Дадиванк- духовное событие Арцаха«, «Карабахская кухня«. Да, и ещё у нас всех есть увлечение, вот и моё- «Мир моих увлечений». И самый прекрасный и интересный проект- «Новый год уж на пороге»:

English

Hello. I present my report for September-December.

«Hello, I am Eva«

«Gandzasar Monastery«

«My wonderful family.«

«My school«

«My friend«

Հայրենագիտություն

Հայրենագիտություն առարկան մենք սկսեցինք ուսումնասիրել այս տարվանից: Այն շատ հետաքրքիր ու յուրահատուկ է: Ծանոթանում ենք Հայաստանի մարզերին ու քաղաքներին, գետերին ու լճերին, պատմական վայրերին, իրականացնում ճամփորդություններ, պատմում մեր սիրելի հերոսների, ազգանվան պատմության մասին և ներկայացնում մեր տոհմածառը: Ահա հայրենագիտություն առարկայի իմ բլոգային աշխատանքների հղումը:

Բնագիտություն

Բնագիտությունն անչափ հետաքրքիր և ուսուցողական առարկա է: Այս առարկայի ընթացքում կարելի է ճանապարհորդել ամբողջ աշխարհում: Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք ծանոթացել ենք մայրցամաքներին, ամենաբարձր գագաթներին, ամենաերկար գետերին, ամենամեծ լճերին, կենդանական ու բուսական աշխարհին: Մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբերին, կատարել բնագիտական փորձեր, ուսումնասիրել եզան լեզու բույսը: Բնագիտություն առարկայի իմ բլոգային աշխատանքների հղումը:

Երգ

Այս բոլոր ամիսներին մենք մեր սիրելի ընկեր Հասմիկի հետ կորոնավիրուսի և տարբեր տեսակի վարակների դեմ պայքարեցինք ու հաղթեցինք հակաբացիլ Կոմիտասով: Իմ բոլոր երգերի ձայնագրություններն ու տեսագրությունները՝ այստեղ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s